Հայաստանի և Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիաների պատվիրակություններն աշխատանքային այց են կատարել Ֆրանսիայի Հանրապետություն

Ֆրանսիայի Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի հրավերով «Հարավային Կովկաս. կլիմայի փոփոխության պայմաններում աշխատանքային իրավունքների առաջխաղացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիաների պատվիրակություններն աշխատանքային այցով 2024 թվականի մայիսի 13-ից մինչև մայիսի 17-ը գտնվում էին Ֆրանսիայի Հանրապետությունում:
Այցի շրջանակներում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի Գլխավոր քարտուղար Սոֆի Բինետի և ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆրանսիայի Տնտեսական, սոցիալական և բնապահպանական խորհրդի ներկայացուցիչների հետ՝ կլիմային փոփոխությանը, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված արհմիութենական գործունեությանը, Խորհրդի գործառույթներին և «Կանանչ պայմանագիր» քաղաքականությանը ծանոթանալու նպատակով: 
Այցի ընթացքում պատվիրակություններն այցելել են նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ)` ՏՀԶԿ-ին կից Արհմիությունների խորհրդատվական կոմիտեի գործունեությանը ծանոթանալու համար:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ