Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, ՀԱՄԿ-ի հավասարության հարցերով մշտական գործող հանձնաժողովի նախագահ Լիանա Ամիրաղյանը Համերաշխության կենտրոնի գրասենյակի ներկայացուցիչներ հետ 2023թ․ հոկտեմբերի 14-29-ը պաշտոնական այցով գտնվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը կազմակերպվել էր Համերաշխության կենտրոնի գործընկերների աջակցությամբ։
 Այցը ճանաչողական էր, որի ընթացքում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալ Սան Ֆրացիսկոյում ուսուցիչների ճյուղային միության և Լոս Անջելոսում Unite Here Local 11 սպասարկման ոլորտի միության արհմիությունների աշխատանքներին, հատկապես բանակցություններ վարելու և  գորրծադուլներ կազմակերպելու ու անցկացնելու գործընթացներին։ Հանդիպումներ ունեցան նաև ազգությամբ հայ ահմիութենականների հետ, քննարկվեցին փոխայցերի հնարավորություններ, համագործակցության հիմնաքարեր դրվեցին նաև ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային միությունների համար։
 Հայաստանյան պատվիրակությունը այցելեց Մոնտեբելոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որտեղ հագեցած հանդիպում ունեցավ Մոնտեբելոյի նախկին և ներկա ղեկավարների հետ, հյուրընկալվեց նաև Գլենդելի և Լոս Անջելոսի քաղաքային խորհուրդներում։ Հանդիպումներ ունեցավ նաև քաղաքային խորհուրդների անդամների հետ։ ՀԱՄԿ-ի նախագահը Լոս Անջելոսի քաղաքային խորհրդի անդամ Հյուգո Սոտո-Մարտինեզի ներկայացմամբ ելույթ ունեցավ քաղաքային խորհրդում, որտեղ հակիրճ ներկայացրեց ՀԱՄԿ-ի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության ներկա իրավիճակը, արհմիությունների մարտահրավերները, Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների խնդիրները։
Լոս Անջելոսի քաղաքային խորհուրդը, ի նշան համագործակցության ճանաչման, ՀԱՄԿ-ին շնորհեց պատվոգիր։

Վերջին նորություններ

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ