Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հյուրընկալեց Դանիայի արհմիությունների զարգացման գործակալության ներկայացուցիչներին

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 6-ին հյուրընկալեց Դանիայի արհմիությունների զարգացման գործակալության (DTDA) ներկայացուցիչներ՝ ծրագրերի պատասխանատու Յոհան Բյոգը (Johan Bøgh) և ծրագրերի խորհրդատու Յան Քյոլեր Նիլսենը (Jan Køhler Nielsen)։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՄԿ-ի և Դանիայի արհմիությունների զարգացման գործակալության միջև համագործակցության ընթացիկ ուղղություններն ու հետագա համագործակցության հնարավորությունները։ Կողմերը կարևորել են միջազգային գործընկերության դերը արհմիությունների կարողությունների զարգացման, աշխատողների իրավունքների պաշտպանության և սոցիալական երկխոսության ամրապնդման գործում։
Քննարկվել են նաև համատեղ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման, վերապատրաստումների և արհմիութենական կրթության զարգացմանն առնչվող հարցեր։ Հատուկ անդրադարձ է կատարվել ժամանակակից աշխատաշուկայի մարտահրավերներին, թվայնացման ազդեցությանը և աշխատողների իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմների անհրաժեշտությանը։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա նախագահը ներկայացրել է Հայաստանում արհմիությունների գործունեության հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը արհմիությունների զարգացման տեսանկյունից։
Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնելու գործընկերային կապերը՝ ի նպաստ աշխատողների իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության ամրապնդման։

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ