ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի ապրիլի 28-ը նշվում է որպես աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օր: 
  Այս տարի աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օրվա խորհուրդն է՝ «Անվտանգության և առողջության դրական մշակույթ ստեղծելու համար եկեք գործենք միասին», որի նպատակն է աշխատանքային հարաբերությունների կողմերի ներգրավվածությամբ, սոցիալական երկխոսության միջոցով ստեղծել անվտանգության և առողջության դրական մշակույթ: 
  Սոցիալական երկխոսությունը էական նշանակություն ունի երկրի և ձեռնարկության մակարդակներում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների վերաբերյալ քաղաքականության մշակման, ինչպես նաև անվտանգության և առողջության դրական մշակույթի ստեղծման և ամրապնդման գործընթացի համար: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումը կարևոր է ոչ միայն կազմակերպություններում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից խուսափելու կամ նվազագույնին հասցնելու տեսանկյունից, այլև արտադրողականության և աշխատանքի որակի բարձրացման համար: 
  Հայաստանի Հանրապետությունում անվտանգության նորմերի խախտման պատճառով տեղի են ունենում արտադրական դժբախտ դեպքեր, անգամ մահացու ելքով: Դժբախտ դեպքերը հաճախ արձանագրվում են անվտանգ աշխատանքային պայմանների ոչ բավարար ապահովման արդյունքում: Մինչդեռ առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածով, որի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունք: 
  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան միանում է աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օրվան նվիրված Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությանը և գտնում է, որ սոցիալական երկխոսության միջոցով կարելի է հասնել յուրաքանչյուր աշխատողի համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների սահմանադրական իրավունքի արդյունավետ ապահովմանը:

 

  ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ 

  Հայաստանի արհմիությունների
  կոնֆեդերացիայի նախագահ  

Վերջին նորություններ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի մայիսմեկյան շնորհավորական ուղերձը

Սիրելի աշխատողներ, արհմիութենականներ, գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատավորների միջազգային համերաշխության օրվա կապակցությամբ։ Այս օրը …
30/04/2026

ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը հյուրընկալվել է Հանրային ռադիոյի «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդմանը

Զրույցի ընթացքում ներկայացվել է Աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օր 2026-ի թեման…
29/04/2026

ԱՊՐԻԼԻ 28-Ը՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի ապրիլի 28-ը նշվում է որպես աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օր, որի ն…
27/04/2026

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները ապրիլի 24-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության ա…
24/04/2026

Արհեստական բանականություն․ ինչպիսի՞ն են հետևանքները արհմիությունների համար

 Արհեստական բանականությունը արագորեն փոխում է աշխատանքի աշխարհը՝ ստեղծելով ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ լուրջ մարտահրավերներ աշխատողների և արհմ…
18/04/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ