ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  Հարգելի աշխատավորներ

  Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա և Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։
  Այս օրը արհմիություններն արտահայտում են իրենց համերաշխությունն ու միասնականությունը սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի սկզբունքների իրականացման համար: Ամբողջ աշխարհում աշխատողների առջև ծառացած մարտահրավերները պահանջում են հավաքական ջանքեր՝ պայքարելու ժողովրդավարական իրավունքների, ազատությունների և հավասարության համար:
  COVID-19 համավարակն ու աշխարհում տիրող քաղաքական անկայուն վիճակը բացասաբար է անդրադառնում բոլոր երկրների տնտեսությունների և ֆինանսական շուկայի վրա։ Դրանց հետևանքներն իրենց զգացնել կտան տարիներ շարունակ, մինչդեռ տնտեսական հետևանքների ծանրությունն ընկնում է աշխատավորների ուսերին։
  Այս իրավիճակը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը, որտեղ նույնպես առկա են աշխատողների եկամուտների և սոցիալ-տնտեսական մակարդակի նվազում, ինչի արդյունքում խորացել է աղքատությունն ու գործազրկությունը:
  Ծագած խնդիրները լուծելու համար պահանջվելու է ոչ միայն պատասխանատու մոտեցում, այլև գործողությունների համակողմանի համակարգում։ Դրական արդյունքների կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե կառավարությունները և գործատուները աշխատեն արհմիությունների հետ միասին:
  ՀԱՄԿ-ը գտնում է, որ աշխատավորների շահերը պետք է առաջնային լինեն, և որևէ դժվարություն կամ խնդիր չի կարող պատրվակ հանդիսանալ աշխատողների իրավունքների ոտնահարման համար՝ անտեսելով արժանապատիվ աշխատանքի սկզբունքները։
  Աշխատանքի օրվա առթիվ ՀԱՄԿ-ը կրկին շնորհավորում է արհմիության անդամներին, բոլոր աշխատողներին, մաղթում արժանապատիվ աշխատանք, Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ ու եռանդ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 
ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ       ՆԱԽԱԳԱՀ                               ԷԴՈՒԱՐԴ  ԹՈՒՄԱՍՅԱՆ

 

Վերջին նորություններ

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ