ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅԻՍԻ 1 -ի՝ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Մայիսի 1-ը՝ Աշխատանքի միջազգային օրը, օրացույցում կարևոր օր է, երբ աշխարհը բարձրաձայնում է աշխատողի արդար վարձատրության, ապահով և արժանապատիվ աշխատանքային իրավունքի, սոցիալական արդարության մասին։ Այսօր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, որպես աշխատողների շահերը պաշտպանող կազմակերպություն, ևս մեկ անգամ շեշտում է աշխատավորի դերի կարևորությունը պետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

Աշխատող մարդն է հասարակության իրական հենարանը, ով կառուցում է տնտեսությունը, պահում է պետական համակարգերը, ապահովում երկրի գոյության բոլոր օղակները։

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունում աշխատող մարդը շարունակում է մնալ խոցելի խմբերից մեկը։

Աշխատողը մեծամասամբ հայտնվում է՝

  • անհավասար պայմաններում,
  • խախտված իրավունքներով,
  • վտանգավոր աշխատանքային միջավայրում,
  • անվստահ ապագայի հեռանկարով։

Հայաստանի արհմիութունների կոնֆեդերացիան, լինելով Հայաստանի աշխատավորության շահերը պաշտպանող ամենամեծ ու ներկայացուցչական մարմինը, բարձրաձայնում է, որ այսօր աշխատանքային իրավահարաբերություններում տեղի ունեցող խախտումներն անընդունելի են։

Մենք չենք խոսում բարելավման անհրաժեշտության մասին. մենք պահանջում ենք իրական  վերափոխում։

ՀԱՄԿ–ը կոչ է անում ՀՀ կառավարությանը և պահանջում`

  • կիրառել արժանապատիվ աշխատանքի սկզբունքները տնտեսության բոլոր ոլորտներում,
  • ապահովել աշխատողների սոցիալական պաշտպանությունը՝ հատկապես նվազագույն աշխատավարձի, աշխատավարձի ինդեքսավորման, աշխատանքային անվտանգության և առողջության պահպանման ոլորտներում։ Աշխատողը չպետք է լինի աղքատ, նրա աշխատանքը պետք է լինի  բարեկեցիկ կյանքի աղբյուր,
  • զարգացնել  սոցիալական գործընկերությունն աշխատանքի ոլորտում արհմիությունների, գործատուների և կառավարության միջև հավասարակշռված ու արդար սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման համար՝ խթանելով կոլեկտիվ պայմանագրերի համակարգի զարգացումը և ընդլայնելով արհմիությունների գործառույթները,
  • ձեռնարկել վճռական քայլեր աշխատաշուկայում առկա ստվերի, շահագործման և խտրական դրսևորումների վերացման ուղղությամբ,
  • սոցիալական գործընկերության շրջանակներում մշակել և իրականացնել «Արժանապատիվ աշխատանք» ազգային ռազմավարություն, որի նպատակն է ստեղծել արդար, անվտանգ և մարդակենտրոն աշխատաշուկա,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել աշխատավարձերի ինդեքսավորում, նվազագույն աշխատավարձը սահմանելով ոչ պակաս, քան 100.000 ՀՀ դրամ՝ հիմնված առկա գնաճի վրա,
  • ճանաչել և հարգել աշխատողների՝ արհմիությանը անդամակցելու իրավունքը՝ առանց ճնշումների, խոչընդոտելու, միջամտելու  կամ խտրականության,
  • օրենսդրությամբ սահմանել կոլեկտիվ բանակցությունների պարտադիր կիրառումը,
  • օրենսդրությամբ ներդնել առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման ժամանակակից նորմեր և կանոններ։

 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է՝

Արժանապատիվ աշխատանք,
Արդար վարձատրություն,
Սոցիալական պաշտպանվածություն

առանց պաշտպանված աշխատողի չկա զարգացող տնտեսություն
առանց արդար վարձատրության չկա սոցիալական կայունություն

 

 

 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի

Գործադիր կոմիտե

30 ապրիլի 2025թ

Վերջին նորություններ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի բոլոր աշխատակիցներ և ծնողներ, սեպտեմբերի 1-ը նոր հնարավորությունների, նպատակների ու երազանքների …
01/09/2026

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ