ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի ապրիլի 28-ը նշվում է որպես աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օր: 
  Այս տարի աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օրվա խորհուրդն է՝ «Անվտանգության և առողջության դրական մշակույթ ստեղծելու համար եկեք գործենք միասին», որի նպատակն է աշխատանքային հարաբերությունների կողմերի ներգրավվածությամբ, սոցիալական երկխոսության միջոցով ստեղծել անվտանգության և առողջության դրական մշակույթ: 
  Սոցիալական երկխոսությունը էական նշանակություն ունի երկրի և ձեռնարկության մակարդակներում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների վերաբերյալ քաղաքականության մշակման, ինչպես նաև անվտանգության և առողջության դրական մշակույթի ստեղծման և ամրապնդման գործընթացի համար: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումը կարևոր է ոչ միայն կազմակերպություններում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից խուսափելու կամ նվազագույնին հասցնելու տեսանկյունից, այլև արտադրողականության և աշխատանքի որակի բարձրացման համար: 
  Հայաստանի Հանրապետությունում անվտանգության նորմերի խախտման պատճառով տեղի են ունենում արտադրական դժբախտ դեպքեր, անգամ մահացու ելքով: Դժբախտ դեպքերը հաճախ արձանագրվում են անվտանգ աշխատանքային պայմանների ոչ բավարար ապահովման արդյունքում: Մինչդեռ առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածով, որի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունք: 
  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան միանում է աշխատանքի անվտանգության և առողջության համաշխարհային օրվան նվիրված Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությանը և գտնում է, որ սոցիալական երկխոսության միջոցով կարելի է հասնել յուրաքանչյուր աշխատողի համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների սահմանադրական իրավունքի արդյունավետ ապահովմանը:

 

  ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ 

  Հայաստանի արհմիությունների
  կոնֆեդերացիայի նախագահ  

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ