Հանդիպում ՀԱՄԿ-ի նախագահի մոտ

 Նոյեմբերի 10-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանն ընդունեց IndustriALL Գլոբալ միության տարածաշրջանի քարտուղար Վադիմ Բորիսովին և Մոլդովայի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի արդյունաբերության և էներգետիկ պաշարների քիմիական ճյուղերի աշխատողների նախագահ Մարգարիտա Ստրեստյանին:
 Հանդիպմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, ՀՀ <Էլեկտրաարհմիություն> ճյուղային հանրապետական միության նախագահ Կարինե Ալոյանը, ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների աշխատողների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը: 
 Մասնակիցները քննարկեցին հայաստանյան արհմիությունների առջև կանգնած այնպիսի մարտահրավերներ, ինչպսիք են կլիմայի փոփոխությունը, Արդար անցումը, կանաչ աշխատատեղերի ստեղծումը: 
 Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև արհմիությունների կարողությունների զարգացման համար կիրարկվող Արդար անցումային ծրագրի նշանակությանը, որն աշխատողների համար կապահովի համարձակ և դրական մոտեցումներ:  Ավելի լավ վարձատրվող աշխատատեղերը, անվտանգ աշխատանքը, ուժեղ սոցիալական պաշտպանությունն ու համայնքներում կատարած ներդրումները կապահովեն հասարակությանը, որում առաջնորդվելով սոցիալական երկխոսությամբ, յուրաքանչյուր մարդ կարող է կատարած աշխատանքի դիմաց ակնկալել արդար վարձատրություն և աշխատանքային իրավունքների պաշտպանություն:

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ