Հանդիպում Աշխատանքի միջազգային կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) ղեկավարությունը, ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունները և ՀԱՄԿ-ի մշտական գործող հանձնաժողովների ներկայացուցիչները սույն թվականի ապրիլի 18-ին հյուրընկալեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատողների հարցերով բյուրոյի տնօրեն Մարիա Հելենա Անդրեին և ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Սերգեյուս Գլովացկասին:
 ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ ԱՄԿ աշխատողների հարցերով բյուրոյի տնօրեն Մարիա Հելենա Անդրեի այցելությունը Հայաստան համարվում է պատմական այց, քանի որ ԱՄԿ-ի առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստանի Հանրապետություն: 
 Մասնակիցները քննարկեցին սոցիալական գործընկերության ներկա իրավիճակը և խնդիրները, ինչպես նաև առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններին վերաբերող ԱՄԿ թիվ 155, 187 հիմնարար կոնվենցիաների  Հայաստանի  Հարապետության կողմից վավերացնելու և վավերացված կոնվենցիաների կիրարկման, երիտասարդ աշխատողներին արհմիություններում ներգրավելու և նրանց  գործունեության արդյունավետությունը բարձրացնելու հետ կապված  հարցեր: 
ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Սերգեյուս Գլովացկասը ընդգծեց, որ ԱՄԿ կոնվենցիաների վավերացումը պետությունների կողմից համարվում է առաջին քայլ, որին պետք է հաջորդի դրանց լիարժեք կիրարկումը:
 ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների նախագահները նշեցին, որ  Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում խախտվում են աշխատողների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը, քանի որ ադրբեջանական ագրեսիայի և շարունակական ռազմական միջադեպերը խաթարում են հատկապես գյուղատնտեսության  և հանքագործության ոլորտի աշխատողների անվտանգությունը:
Մասնակիցները քննարկեցին նաև ԱՄԿ-ի հետ հետագա համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: 
 Ամփոփելով՝ Մարիա Հելենա Անդրեն նշեց, որ այս այցի շրջանակներում  հանդիպումներ պետք է ունենա ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային Ժողովի ներկայացուցիչների հետ, որտեղ կներկայացնի մասնակիցների կողմից բարձրացված հարցերը: 

Վերջին նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026

Մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է մետալուրգիական ոլորտի բոլոր աշխատողներին և վետերաններին՝ մասնագիտական տոնի առթիվ։ Մետալուրգիայի  …
17/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ