Հանդիպում Արմավիրի մարզային գրադարանի աշխատողների հետ

2026 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Էսմա Սիմոնյանի հանդիպումը Արմավիրի մարզային գրադարանի տնօրինության և աշխատողների հետ: Հանդիպման ընթացքում գրադարանավարները ներկայացրին իրենց բազմաբովանդակ աշխատանքների արդյունքները, անդրադարձան վերջին տարիներին ձեռք բերած հաջողություններին՝ գրքային ֆոնդի հարստացմանը, ընթերցողների թվաքանակի աճմանը, կազմակերպվող միջոցառումներին ընթերցողների ներգրավվածության մեծացմանը, երիտասարդ սերնդի կրթությանն ու դաստիարակությանն ուղղված միջոցառումների անցկացմանը և ապագա ծրագրերին:
Ճյուղային միության նախագահը իր անձնական գրադարանից հայ, ռուս դասականների և եվրոպական գրականության շուրջ 70 անուն գիրք նվիրեց մարզային գրադարանին:
Առաջարկություն եղավ ճյուղային հանրապետական միության հետ կապերն էլ ավելի ամրապնդելու, հանդիպումներն ավելի հաճախակի դարձնելու և անմիջական շփումներն ակտիվացնելու վերաբերյալ:
Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում՝ այն կրկնելու ակնկալիքով:

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ