ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը սեպտեմբերի 10-ին մասնակցեց «Հավասար վարձատրություն, արժանապատիվ աշխատանք» թեմայով պանելային քննարկմանը

Իր խոսքում Նազարեթյանը նշեց, որ արհմիություններում այսօր դրական խտրականություն կա, կանանց ներկայացվածությունը բավական բարձր է։ Սակայն ընդհանուր առմամբ կանայք աշխատաշուկայում շարունակում են իրականացնել մեծամասամբ ցածր վարձատրվող աշխատանք։ Կոլեկտիվ պայմանագիրը լավագույն գործիքն է աշխատավայրում, ոլորտում և հանրապետական մակարդակում  արդարացի վարձատրության չափորոշիչներ սահմանելու համար` չսպասելով առանձին  օրենսդրական կարգավորումների։ 
Այն հարցին, թե ինչպե՞ս  հաշվել աշխատանքի գինը և ինչ դեր ունի պետությունը, Նազարեթյանը պատասխանեց, որ նախ պետք է ճիշտ հաշվել նվազագույն զամբյուղը, ինչպես ասում են կյանքի գինը տվյալ պետությունում, դրա հիման վրա սահմանել իրական նվազագույն աշխատավարձ, հետո թողնել շուկայական հարաբերությունների կարգավորմանը։ Պետությունը երկար տարիներ պատճառաբանում է, որ  շուկայական հարաբերությունների  դեպքում շատ միջամտելը սխալ է,  սակայն կառավարումը պետք է միտված լինի առաջին հերթին այնպիսի միջավայր ստեղծելուն, որտեղ քաղաքացիները առնվազն սոցիալապես ապահով են ապրում։ Դրան հասնելու համար պետք է իրական սոցիալական գործընկերություն, մինչդեռ Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը շարունակում է մնալ չստորագրված։ 

Վերջին նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026

Մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է մետալուրգիական ոլորտի բոլոր աշխատողներին և վետերաններին՝ մասնագիտական տոնի առթիվ։ Մետալուրգիայի  …
17/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ