Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը. աշխատողների իրավունքների վիճակը շարունակում է վատթարանալ ամբողջ աշխարհում

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը, որը ներկայացնում է աշխատողների հիմնարար իրավունքների պաշտպանության վիճակն աշխարհի տարբեր երկրներում։ Այս տարվա զեկույցը մտահոգիչ պատկեր է արձանագրում՝ փաստելով, որ աշխատողների իրավունքների խախտումները շարունակում են աճել, իսկ իրավիճակը բազմաթիվ երկրներում դարձել է համակարգային բնույթ կրող։  
Նախկինում կայուն համարվող երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, նույնպես հայտնվել են այն երկրների շարքում, որտեղ նկատվում է աշխատողների իրավունքների սահմանափակման միտումների աճ։
Աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ վիճակագրությունը հատկապես մտահոգիչ է։ Երկրների 72 տոկոսում աշխատողները զրկվել են արդարադատության արդյունավետ հասանելիությունից, իսկ երկրների կեսում արձանագրվել են աշխատողների ձերբակալման կամ կալանավորման դեպքեր։ 
Աշխատողների նկատմամբ բռնության դեպքերը 2026 թվականին աճել են 6 տոկոսով։ Խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքի սահմանափակումներն աճել են 5 տոկոսով:
Միաժամանակ, քաղաքացիական ազատությունների խախտումներն աճել են 3 տոկոսով, իսկ արհմիությունների ղեկավարներն ավելի հաճախ են ենթարկվել հետապնդումների, ձերբակալությունների և որոշ դեպքերում՝ նույնիսկ ֆիզիկական բռնությունների ու սպանությունների։
Հայաստանի Հանրապետությունն այս տարի ևս ստացել է 3 գնահատական, որը բնորոշում է աշխատողների իրավունքների կանոնավոր խախտումների առկայությունը։ Զեկույցում նշվում է, որ թեև Հայաստանում գործում են սոցիալական երկխոսության ինստիտուտներ, աշխատանքի ոլորտին առնչվող խորհրդակցություններում արհմիությունների կարծիքները հաճախ պատշաճ կերպով հաշվի չեն առնվում։
Զեկույցը նշում է, որ արհմիությունների դեմ ուղղված գործողություններ և հակաարհմիութենական գործելակերպեր արձանագրվել են նաև Հայաստանում՝ մի շարք այլ եվրոպական երկրների հետ միասին։
Հայաստանի վերաբերյալ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պետական կառույցներում գործող, այսպես կոչված, «դեղին արհմիությունների» խնդրին։ Ըստ զեկույցի՝ որոշ դեպքերում պետական մարմիններում գործող մեկուսացված ընկերության մակարդակի արհմիությունները ղեկավարվում կամ վերահսկվում են պաշտոնատար անձանց կողմից և չեն իրականացնում աշխատողների շահերի արդյունավետ պաշտպանություն։ 
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կողմից բարձրացված խնդիրներին։ Մասնավորապես, 2025 թվականի ընթացքում միությունն արձանագրել է արհմիությունների գործունեությանը միջամտելու և գործատուների կողմից վերահսկողություն իրականացնելու դեպքեր։ 
2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքսը» ևս մեկ անգամ ընդգծում է անկախ արհմիությունների, սոցիալական երկխոսության և կոլեկտիվ բանակցությունների կարևորությունը՝ որպես ժողովրդավարական հասարակության և արդար աշխատանքային հարաբերությունների հիմնարար բաղադրիչներ։ Զեկույցում ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ աշխատողների իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և պահանջում է հետևողական ու համակարգված գործողություններ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։

Աղբյուր՝ https://www.ituc-csi.org/global-rights-index

Վերջին նորություններ

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ