ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանի շնորհավորական ուղերձը մայիսի 28ի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։

Այս օրը մեր ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է, երբ հայ ժողովուրդը, համախմբված և անկոտրում կամքով, վերականգնեց իր պետականությունը՝ աշխարհին ապացուցելով, որ անկախ ապրելու իրավունքն անսակարկելի է։

Մայիսի 28-ը մեզ համար ոչ միայն պատմական հիշողություն է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու մեր պետականությունը, ամրապնդելու ազգային միասնությունը և կառուցելու հզոր ու արժանապատիվ հայրենիք։

Այս խորհրդանշական օրը խոնարհվում ենք մեր հերոսների հիշատակի առաջ և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով ու աշխատանքով ծառայում են հայրենիքին։

Թող Մայիսի 28-ի հաղթական ոգին մշտապես ուղեկցի մեզ՝ ներշնչելով հավատ, ուժ և նոր հաղթանակներ։

Մաղթում եմ խաղաղություն, անվտանգություն, համերաշխություն և բարօրություն մեր ժողովրդին ու հայրենիքին։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

 

Հարգանքով՝
ՀԱՄԿ նախագահ
Էլեն Մանասերյան

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ