ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, հունիսի 4֊ին մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի ներկայացմանն ու քննարկմանը

Նախարարի տեղակալներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա երեք տարիների համար նախատեսվող հիմնական նպատակները՝ ընդգծելով սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացման, զբաղվածության խթանման, սոցիալական ծառայությունների հասանելիության ընդլայնման և խոցելի խմբերի աջակցությանն ուղղված միջոցառումների կարևորությունը։ Նրանք անդրադարձել են նաև ոլորտում իրականացվող բարեփոխումներին, արդյունքահեն բյուջետավորման սկզբունքներին և պետական միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությանը։
Տիրուհի Նազարեթյանը իր խոսքում նշեց,  որ արհմիությունների տեսանկյունից սկզբունքային է  սոցիալական աշխատողների և խնամքի ծառայություններ մատուցող անձանց որոշ խմբերի աշխատավարձերի բարձրացումը, հատկապես, որ նրանք դառնում են առողջապահական  ապահովագրական համակարգի շահառու, նաև ուղղեց որոշ ճշգրտող հարցեր բռնության ենթարկված անձանց  և ապաստանների վերաբերյալ ներկայացված  վիճակագրական տվյալների մասով։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ