Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մասնակցում է Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանին

Ժնևում անցկացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանը, որին մասնակցում են 187 անդամ երկրների պատվիրակությունները։
Հայաստանը ներկայացված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներով։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվիրակության կազմում են նախագահ Էլեն Մանասերյանը, Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը, ինչպես նաև Արդյունաբերության աշխատողների ճյուղային միության նախագահ Արիստակես Դանիելյանը։
Էլեն Մանասերյանն իր ելույթում ընդգծել է, որ աշխատանքի աշխարհում ընթացող փոփոխությունները՝ տեխնոլոգիական զարգացումները, աշխատաշուկայի վերափոխումները և ժողովրդագրական մարտահրավերները, պահանջում են աշխատողների իրավունքները պահել տնտեսական և սոցիալական քաղաքականությունների կենտրոնում։ Նա կարևորել է արժանապատիվ աշխատանքի, սոցիալական պաշտպանության և աշխատանքի անվտանգության ապահովումը՝ ընդգծելով նաև Հայաստանում իրականացվող աշխատանքային բարեփոխումները և նվազագույն աշխատավարձի բարձրացումը։
Միաժամանակ նա նշել է ոչ ֆորմալ զբաղվածության, եկամուտների անկայունության և աշխատանքի նոր ձևերի հետ կապված խնդիրները՝ առանձնացնելով երիտասարդների համար որակյալ զբաղվածության և մասնագիտական զարգացման հնարավորությունների անհրաժեշտությունը։
Եզրափակելով՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը վերահաստատել է արհմիությունների պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ԱՄԿ-ի, կառավարության և գործատուների հետ՝ արժանապատիվ աշխատանքի, սոցիալական արդարության և աշխատավորների կյանքի որակի բարելավման նպատակով։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ