Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել նրանց հուզող հարցերը և վեր հանել առկա խնդիրները։
Սեպտեմբերի 23-25-ը հերթական աշխատանքային հանդիպումները կայացան Սյունիքի մարզում՝ Կապանում և Ագարակում։ Հանդիպումներն իրականացնում էր ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը, ով հանդիպումների ընթացքում պատասխանեց արհմիութենականների բարձրացրած հարցերին և ներկայացրեց համապատասխան պարզաբանումներ։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, ներկայացնելու խնդիրներն ու առաջարկությունները, ինչպես նաև քննարկելու դրանց հնարավոր լուծումները։
Քննարկումներն անցան ակտիվ և կառուցողական մթնոլորտում։ Մասնակիցների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին արհմիությունների գործունեությանը, աշխատողների իրավունքների և շահերի պաշտպանությանը, ինչպես նաև արհմիութենական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Հանդիպումները հնարավորություն տվեցին տեղում ծանոթանալ արհմիութենականների մտահոգություններին և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։
ՀԱՄԿ-ը շարունակելու է մարզային այցելությունները՝ նպատակ ունենալով ամրապնդել արհմիութենականների հետ անմիջական կապը, աջակցել նրանց գործունեությանը և նպաստել աշխատողների իրավունքների ու շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը։