ՀԱՄԿ-ը հյուրընկալել էր Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվիրակությանը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 21-ին հյուրընկալել էր Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվիրակությանը՝  կոնֆեդերացիայի նախագահ Իրակլի Պետրիաշվիլիի գլխավորությամբ:

Հանդիպմանը հիմնական քննարկվող թեման աշխատավայրում առկա գենդերային անհավասարության բացառմանն  ուղղված քայլերի ներկայացումն էր: Երկու պետությունների արհմիությունների նախագահները խոսեցին երկրներում առկա խնդիրներից,  իրենց կատարված աշխատանքներից և հույս հայտնեցին, որ մոտ ապագայում կունենան զգալի արդյունք աշխատավայրում սեռով պայմանավորված խտրականության վերացման հարցում:

Ողջունելով հյուրերին՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը կարևորեց հարևան պետությունների միջև արհմիութենական կապերի ամրապնդումը և արժևորեց նման քննարկումները, քանի որ փորձի նման փոխանակումները համանաման խնդիրների լուծման համար ստեղծում են նոր հնարավորություններ:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ