Երկար պայքարից հետո վերականգնվել է աշխատողի խախտված աշխատանքային իրավունքը

 Լյուդմիլա Ավագյանը, ով աշխատել է 2005 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲ ընկերությունում որպես ընկերության բենզալցակայանի հավաքարար, 2018 թվականի հունիսի 11-ին դիմել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա (ՀԱՄԿ)՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս չօգտագործված բոլոր արձակուրդների համար վճարման հարցի պարզաբանման նպատակով: 
 Այն մասին, թե ինչպես են պաշտպանվել իր իրավունքներն ու օգնել վերականգնել արդարությունը, տիկին Լյուդմիլան պատմեց անձամբ մեզ հետ զրույցում. «Ես 2005 թվականից աշխատել եմ հավաքարար բենզալցակայանում և ոչ մի անգամ արձակուրդ գնալու թույլտվություն չեմ ստացել։ Միշտ հարցնում էի՝ արդյո՞ք ես չունեմ արձակուրդ, ինչին ի պատասխան ասում էին՝ քեզ չի հասնում արձակուրդ։ Մի անգամ, արդեն աշխատանքից ազատվելուց հետո, պատահական ռադիոյով Միքայել Փիլիպոսյանի հարցազրույցը լսեցի, ով պատմում էր մի դեպքի մասին, իմ դեպքին շատ նման. մեկ աշխատող 13 տարի աշխատել է առանց արձակուրդի թույլտվության, ինչի համար դիմել է ՀԱՄԿ-ին և ստացել իրավաբանական օգնություն։ Որոշեցի ես էլ դիմեմ Կոնֆեդերացիային, որտեղ ինձ տարիներ շարունակ հետևողական օգնություն ցուցաբերվեց, ինչի արդյունքում էլ գրանցեցինք հաղթանակ։ 
 Մեր հարցին՝ արդյո՞ք «Դերժավա-Ս» ՓԲ ընկերությունում առկա է արհեստակցական կազմակերպություն և անդամակցու՞մ է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի որևէ ճյուղային հանրապետական միությանը, տիկին Լյուդմիլան պատասխանեց, որ ոչ։ 
 Տիկին Լյուդմիլան կասկածներով է դիմել ՀԱՄԿ-ին. «Ինձ ասում էին՝ ոչինչ չես ստանա, պետք չէ դիմել դատարան, նույնիսկ հիմա նախկին աշխատավայրում շատերը չեն խոսում, բայց արի ու տես, որ մենք շահել ենք դատը, իսկ փոխհատուցված գումարի չափը 1 մլն. դրամից ավել է կազմում»։ 
 Հարցրեցինք՝ ի՞նչ խորհուրդ կտա տիկին Լյուդմիլան այն մարդկանց, ովքեր խնդիր են ունեցել գործատուի հետ, սակայն չեն դիմել ՀԱՄԿ-ին. «Թող դիմեն ու իրանք էլ շահեն, ուղղակի մարդիկ չեն ուզում, ասում են՝ հավես չունենք դատարանի դռները ընկնենք, բայց ես գնացի այդ քայլին և շատ ուրախ եմ»: 
 Տիկին Լյուդմիլայից նաև փորձեցինք տեղեկանալ, արդյոք ունեցել է աշխատանքային պայմանագիր, կարդացել է այն, թե՝ ոչ։ «Չէ, չեմ ստացել, նույնիսկ արձակուրդ էլ չեն տվել՝ասելով՝ որ դու գնաս ո՞վ է աշխատելու քո փոխարեն»։
 2018-ից 2023 թթ.  ժամանակահատվածում ՀԱՄԿ-ի իրավաբաններն աջակցել և իրավախորհրդատվություն են տրամադրել Լյուդմիլա Ավագյանին:

 Ստորև ներկայացնում ենք դատարանի վճիռը.
 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/24558/02/18 քաղաքացիական գործով 18.11.2021 թվականին կայացված վճիռը բեկանել մասնակի և շարադրել վճռի եզրափակիչ մասը հետևյալ կերպ՝
 «1. Լյուդմիլա Ավագյանի հայցն ընդդեմ «Դերժավա-Ս» փակ բաժնետիրական ընկերության՝ չօգտագործված արձակուրդի դիմաց չվճարված հատուցման և տուժանքի բռնագանձման պահանջների մասին, բավարարել:
 2. «Դերժավա-Ս» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Լյուդմիլա Ավագյանի բռնագանձել 633․180 (վեց հարյուր երեսուներեք հազար հարյուր ութսուն) ՀՀ դրամ՝ որպես չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական հատուցում:
 3. «Դերժավա-Ս» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Լյուդմիլա Ավագյանի բռնագանձել 633․180 (վեց հարյուր երեսուներեք հազար հարյուր ութսուն) ՀՀ դրամի նկատմամբ սկսած 01.07.2017 թվականից մինչև գումարը փաստացի վճարելու օրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանք՝ յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 633․180 (վեց հարյուր երեսուներեք հազար հարյուր ութսուն) ՀՀ դրամը:
 Լյուդմիլա Ավագյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ՀԱՄԿ-ին իր աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում հետևողական լինելու և իրավաբանական աջակցության համար։ 

Վերջին նորություններ

ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, հունիսի 4֊ին մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի ներկայացմանն ու քննարկմանը

Նախարարի տեղակալներն իրենց ելույթներում ներկայացրել են առաջիկա երեք տարիների համար նախատեսվող հիմնական նպատակները՝ ընդգծելով սոցիալական պաշտպանության համակարգի …
05/06/2026

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը. աշխատողների իրավունքների վիճակը շարունակում է վատթարանալ ամբողջ աշխարհում

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան հրապարակել է 2026 թվականի «Իրավունքների համաշխարհային ինդեքս» զեկույցը, որը ներկայացնում է աշխատողների հիմ…
02/06/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանի շնորհավորական ուղերձը մայիսի 28ի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ,   Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։   Այս օրը մե…
28/05/2026

Քննարկում տնային աշխատանք կատարողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ

Մայիսի 25-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ հանդիպում Աշխատանքի միջազգային կազմակերպության գենդերային հավասարության և խտրականության դե…
27/05/2026

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի հաստատումը, որ գործադուլի իրավունքը պաշտպանված է ԱՄԿ թիվ 87 կոնվենցիայով

Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը, որով հաստատվում է, որ գործադուլի իրավունքը պաշտ…
24/05/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ