Դասընթաց դասընթացավարների համար

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Սոլիդարիթի Սենթեր կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակում անցկացրեց «Դասընթաց դասընթացավարների համար» սեմինարը։

Փետրվարի 20-22-ը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպեց «Դասընթաց դասընթացավարների համար» եռօրյա սեմինարի երկրորդ փուլը՝ նպատակ ունենալով զարգացնել արհմիութենական ակտիվի կարողությունները և ձևավորել որակյալ դասընթացավարների թիմ։

Սեմինարին մասնակցեցին տարբեր ճյուղային արհմիություններից ներկայացուցիչներ, որոնք մասնակցել էլի դասընթացի առաջին փուլին։ Ծրագիրը կառուցված էր ինտերակտիվ մեթոդների վրա՝ ներառելով խմբային աշխատանքներ, գործնական վարժություններ, քննարկումներ և սիմուլյացիոն առաջադրանքներ։
Եռօրյա աշխատանքի արդյունքում մասնակիցները ոչ միայն ձեռք բերեցին նոր գիտելիքներ, այլև գործնականում փորձարկեցին դասընթացավարի դերը՝ մշակելով և ներկայացնելով իրենց մոդուլները։

Սեմինարը միտված էր ձևավորել կայուն և պրոֆեսիոնալ վերապատրաստողների, որոնք կնպաստեն արհմիութենական շարժման զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շարունակելու է իրականացնել կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր՝ կարևորելով կրթությունը որպես կազմակերպական առաջընթացի հիմնասյուն։

Վերջին նորություններ

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ