Աշխատաժողով ՙՙՎերածնունդ՚՚ արհեստակցական կազմակերպության անդամների համար

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ ս.թ. մայիսի 6-8-ը Ծաղկաձորում իրականացրեց եռօրյան աշխատաժողով բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող աշխատողների ՙՙՎերածնունդ՚՚ արհեստակցական կազմակերպության անդամների համար:

Աշխատաժողովի նպատակն էր ՙՙՎերածնունդ՚՚ արհեստակցական կազմակերպության անդամներին ծանոթացնել գործող զբառվածության ծրագրերին և մշակել քայլեր ուղղված բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց զբաղվածության կարիքների գնահատմանը և ըստ ունեցած մասնագետների և աշխատաշուկայի կարիքների համադրմանը: Մասնակիցները ծանոթացան նաև ՀՀ աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին և ապագայի հմտություներին, նաև  սովորեցին գրագետ կենսագրականի կազմում:

Աշխատաժողովին ներկա էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդրացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության Միասնական սոցիալական ծառայության Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության ծրագրերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Կարապետյանը, ԱՀ Արհմիության ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ