Աշխատանքի օրվան նվիրված «Միասին ուժեղ ենք» խորագրով միջոցառումներ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան «Սոլիդարիթի Սենթեր» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ Աշխատանքի օրվա կապակցությամբ 2023 թվականի մայիսի 1-ին կազմակերպել էին «Միասին ուժեղ ենք» խորագրով բացօթյա հանրային միջոցառում և պանելային քննարկում:
Բացօթյա հանրային միջոցառման նպատակն էր հանրության շրջանում արհմիությունների գործունեության և աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկումը: Միջոցառման ընթացքում քաղաքացիներին տրամադրվեց աշխատանքային իրավահարաբերություններին վերաբերող իրավախորհրդատվություն:
Պանելային քննարկումը սկսվեց «Մայիսի 1՝ Աշխատանքի միջազգային օր» լուսանկարների ցուցահանդեսով:
Քննարկման բանախոսներն էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը:
Բանախոսները ներկայացրեցին աշխատանքային իրավահարաբերություններում առկա իրավիճակը, իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները։  Կարևորեցին աշխատանքային և սոցիալական իրավունքների իրացման ճանապարհին սոցիալական գործընկերության դերը և Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր աշխատողի համար  արժանապատիվ աշխատանքի ապահովումը:

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ