Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել են կարևոր հանդիպումներ

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել ԱՄԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Մասնավորապես, հանդիպումներ են կայացել ԱՄԿ գլխավոր տնօրենի գրասենյակի տնօրեն և տարածաշրջանների հարցերով գլխավոր տնօրենի օգնական Բեատե Անդրեասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Պիտեր վան Ռոոյիի, Աշխատողների գործունեության բյուրոյի (ACTRAV) տնօրեն Օլիվեր Ռյոպկեի, ինչպես նաև Աշխատողների գործունեության բյուրոյի (ACTRAV) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով պատասխանատու Սերգեյուս Գլովացկասի հետ։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Պիտեր վան Ռոոյիի և Աշխատողների գործունեության բյուրոյի տնօրեն Օլիվեր Ռյոպկեի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում արհմիությունների առջև ծառացած մարտահրավերներն ու առաջնահերթությունները։ Քննարկման ընթացքում ուրվագծվել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և ԱՄԿ-ի միջև հետագա համագործակցության ուղղությունները։    
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի աշխատաշուկայի զարգացման արդի մարտահրավերները, սոցիալական գործընկերության նշանակությունը տնտեսական զարգացման գործընթացներում, ինչպես նաև տարածաշրջանում իրականացվող ԱՄԿ ծրագրերն ու եռակողմ գործընկերների ներգրավվածության ընդլայնման հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական երկխոսության ամրապնդման հնարավորություններին և ԱՄԿ-ի հետ համագործակցության հետագա ուղղություններին։
Հանդիպումները վերահաստատեցին ԱՄԿ-ի և Հայաստանի սոցիալական գործընկերների միջև արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նպաստելով արժանապատիվ աշխատանքի, սոցիալական արդարության և կայուն տնտեսական զարգացման օրակարգի առաջմղմանը։
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ