Աշխատանքային պայմանագրերի կնքումը թվային համակարգի միջոցով

2026 թվականի հունվարի մեկից գործարկվել է աշխատանքային պայմանագրերի կնքման Էլեկտրոնային թվային համակարգը, որից աշխատողները կարող են օգտվել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի» միջոցով՝ մուտք գործելով նոր ստեղծված «Աշխատանքային պայմանագրեր» բաժինը։ Հարթակից օգվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որով էլ հնարավոր կլինի մուտք գործել համակարգ, դիտել իրենց հետ կնքված պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամաններն ու աշխատանքային համաձայնագրերը, էլեկտրոնային եղանակով ստորագրել այդ փաստաթղթերը և ստանալ ծանուցումներ։
Նոր ընդունվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերի կնքումն էլեկտրոնային եղանակով պարտադիր է։ Այն աշխատողների պայմանագրերը, որոնք դեռևս թվային չեն, գործատուները 2026 թվականի հունվարի 1-ից պարտավոր են  տասներկուամսյա ժամկետում դրանք մուտքագրել համակարգ, իսկ աշխատողները պետք է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն թվային պայմանագիրը։
Համակարգի գործարկման հետ կապված արհմիության անդամների կողմից առավել բարձրացվում են հետևյալ հարցերը․ 

- էլեկտրոնային ստորագրության համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և փոխել հեռախոսահամարի քարտը, ինչը հանգեցրել է հերթերի առաջացմանը և աշխատողներից շատերը չեն հասցրել ձեռք բերել դրանք։ Որոշ գործատուներ սպառնում են աշխատողներին, ասելով, որ եթե չունեն էլեկտրոնային ստորագրություն, պետք է ազատվեն աշխատանքից։
Անհրաժեշտ է իմանալ, որ էլեկտրոնային ստորագրություն չունենալը, հիմք չէ աշխատանքից ազատելու համար։ Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքերը սահմանաված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով։ 
- Աշխատողները հարցնում են՝ ո՞վ է կրում աշխատանքային պայմանագիրը Թվային համակարգում վերբեռնելու պարտավորությունը։ Կազմակերպությունում արդեն աշխատող անձանց պայմանագրերը Թվային համակարգ վերբեռնելու պարտավորությունը կրում է գործատուն։ Սակայն, հաշվի առեք, որ եթե աշխատանքային գործունեության ընթացքում պայմանագիրը մեկ կամ մի քանի անգամ փոփոխվել է համաձայնագրերով, գործատուն Թվային համակարգում տեղադրելու է մեկ պայմանագիր՝ վերջին համաձայնագրով փոփոխված տարբերակով։ Ուշադիր կարդացեք պայմանագիրը, համեմատեք արդյո՞ք ներառված են  թղթային տարբերակի բոլոր դրույթները, ներառյալ՝ համաձայնագրերով փոփոխվածը։ Թվային պայմանագիրը ստորագրելուց հետ, հաջորդիվ բոլոր փոփոխությունները կատարվելու են Թվային համակարգում։ Սակայն աշխատողը կարող է տպել համակարգից և պահել նաև թղթային տարբերակը։

Վերջին նորություններ

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ