«ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ» ՆՇԱՆԱԲԱՆՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

2025թ. օգոստոսի 23-ին Հայաստանում տուրիզմի  զարգացման  հիմնադրամի  ֆինանսական աջակցությամբ արhմիության ՃՀՄ-ն կազմակերպեց 40-50 տարի և ավելի  հայրենանվեր արտադրական գործունեության և արհմիությանը անդամակցության աշխատանքի 15 վետերանների և ՃՀՄ նախագահության անդամների համար հանգիստ, էքսկուրսիա Երևան, Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ, Դիլիջան, Երևան  երթուղով: Մասնակիցները առանձնակի հետաքրքրությամբ լսեցին և ծանոթացան հայ ժողովրդի պատմամշակութային այդ համաշխարհային ժառանգությունների  պատմությունների և իրողությունների մասին։

«Պարզ   լճի» բնության գրկում, տաղավարներից մեկում կայացավ   արհմիության ՃՀՄ-ի նախագահության արտագնա նիստը։

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

1. Արհմիության ՃՀՄ նախագահի ինֆորմացիան 2024թ-2025թ. 1-ին կիսամյակի ՃՀՄ նախագահության և Խորհրդի կատարած աշխատանքների, եկամուտների և ծախսերի կատարողականի մասին:

2. Արհկոմների նախագահների ինֆորմացիաները 2025թ. կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված ռիթմիկ աշխատանքով և աշխատավարձով ապահովման, արձակուրդային գրաֆիկների և անվտանգության կանոնների պահպանման մասին:

3.Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով ճյուղի ընկերություններում և կազմակերպություններում տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանման, հրահանգավորումների և դասընթացների կազմակերպման, հակահրդեհային բալոնների և այլ միջոցների առկայության, բանվորական արտահագուստներով ապահովման վիճակի մասին: 

4. Սակավ ապահովված և Արցախից բռնի տեղահանված ընտանիքների դպրոցահասակ երեխաներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ անհրաժեշտ գրենական պիտույքներով և պարագաներով, հանդերձանքներով, հագուստով ապահովելու, անհրաժեշտ այլ տեսակի օգնություններ կազմակերպելո  մասին:

5. ,,Քանաքեռի կարի ֆաբրիկա,, ՍՊԸ-ի արհմիութենական կազմակերպության որոշումը, նորընտիր արհկոմի նախագահ Նելլի Բաղդասարյանին, համաձայն ՃՀՄ կանոնադրության, կազմակերպությունից, որպես ՃՀՄ Խորհրդի և նախագահության անդամ պատվիրակի լիազորությունների հաստատման մասին:

Քննարկված բոլոր հարցերի համար առանձին ընդունվեցին գործնական, իրագործելի որոշումներ: Առանձնապես խոսվեց անդամավճարների գանձման դժվարին վիճակից և խնդիրներից, պահանջվող ընթացիկ լուծումներից:

«ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ» նշանաբանո անցկացված միջոցառումը ավարտվեց «Հաղարծին» հյուրանոցային համալիրի ռեստորանում, տոնական ընթրիքով, երգով, պարով, արտասանություններով և բարձր տրամադրությամբ ՃՀՄ-ն և մասնակիցները շնորհակալական խոսք ասեցին ՀԱՄԿ-ին, Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամին ծրագրի իրականացմանը գործնական և ֆինանսական աջակցության համար: Մեկնելուց առաջ մասնակիցները գոհունակությամբ և դրականորեն արտահայտվեցին միջոցառման բարոյահոգեբանական նշանակության, հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար:

 

Արհմիության ՃՀՄ-ի նախագահ                             Ս. Առաքելյան

Վերջին նորություններ

Հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի հետ

Փետրվարի 9-ին  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը  հանդիպեցին  Մարդու իրավ…
10/02/2026

Պանելային քննարկում

Հայաստանի կառավարության, գործատուների և աշխատողների ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակությունը և միջազգային գործընկերները 2026 թվականի հունվարի 30-ին մասնա…
04/02/2026

Ստորագրվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը

2026թ․ հունվարի 23-ին, ստորագրվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ում անունից հանդես էր գալիս Հայաստանի Հանրապետությա…
26/01/2026

Աշխատանքային պայմանագրերի նոր կարգը և դեռևս չլուծված տեխնիկական խնդիրները

ՀԱՄԿ֊ի նախագահ Էլեն Մանասերյանը թվային համակարգի միջոցով աշխատանքային  պայմանագրերի կնքման մասին
20/01/2026

Աշխատանքային պայմանագրերի կնքումը թվային համակարգի միջոցով

2026 թվականի հունվարի մեկից գործարկվել է աշխատանքային պայմանագրերի կնքման Էլեկտրոնային թվային համակարգը, որից  աշխատողները կարող են օգտվել «Ֆիզիկական…
15/01/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ