Առողջության համապարփակ ապահովագրության մասին քննարկում

Աշխատողները կվճարեն տարեկան 164.400 դրամ առողջության ապահովագրության համար։ 
Փետրվարի 14-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Առողջության համապարփակ ապահովագրության մասին ՀՀ օրենքի նախագծի բաց քննարկում, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ նախագահներ, տարբեր ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀԱՄԿ-ի մշտական գործող հանձնաժողովների ամդամներ։ Նախագիծը ներկայացնելու և պարզաբանումներ տալու նպատակով հրավիրված էին Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ` Սամվել Խարազյանը և օրենքի մշակման իրավաբան խորհրդատու Իզաբել Աբգարյանը։
Հարց ու պատասխանի ընթացքում պարզաբանվեցին մի շարք տարընթերցում առաջացնող դրույթներ։
ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը ամփոփիչ խոսքում նշեց, որ արհմիությունների համար շարունակում է խնդրահարույց մնալ այն կարգավորումը, որ օրենքի համաձայն ամսական 13.700 դրամ առողջապահական ապահովագրության պարտադիր վճարի բեռը դրված է միայն աշխատողի վրա։
Գործատուները չեն կրելու որևէ պարտավորություն բաշխելու այն, կամ համապատասխանաբար վերանայելու աշխատավարձերը։ 
Արհմիությունները շարունակելու են հանդես գալ բեռի համարժեք և արդար բաշխման հասնելու համար, բոլոր հասանելի գործիքակազմերով։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ