Արհմիութենական հաղթանակ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ում

 «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի արհեստակցական կազմակերպությունը դատարանում հաղթանակ է տարել «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի արհեստակցական կազմակերպության նախագահի իրավունքները սահմանափակող գործողության նկատմամբ, քանի որ 2023 թվականից ընկերության ղեկավարությունն արգելում էր արհեստակցական կազմակերպության նախագահին մուտք գործել ընկերության տարածք արհեստակցական կազմակերպության նախագահի իրավունքների և պարտականությունների իրականացման համար:
 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) հետ համագործակցող փաստաբան Ն. Համբարձումյանը «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի արհեստակցական կազմակերպության անունից դիմել էր դատարան ընդդեմ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Կ. Հակոբյանի՝ պահանջելով չխոչընդոտել «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ Հ. Ալեքյանի՝ որպես ընկերության արհեստակցական կազմակերպության նախագահի իրավունքների և պարտականությունների կատարմանը և ապահովել վերջինիս ազատ մուտքը և ելքը ընկերության տարածք յուրաքանչյուր օր, օրական 24 ժամ գրաֆիկով՝ առանց սահմանափակման, քանի որ հայցադիմումի ներկայացման պահին ընկերությունն աշխատել է 24 ժամ գրաֆիկով:
 Երևանի քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է հայցը հօգուտ արհեստակցական կազմակերպության՝ պարտավորեցնելով «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից 18:00-ն, արհեստակցական կազմակերպության  նախագահին թույլատրել անարգել մուտք գործել ընկերության տարածք։  Դատարանը որոշումը կայացնելիս հաշվի է առել ընկերության աշխատանքային ժամերի փոփոխությունը, քանի որ ընկերությունն  այժմ աշխատում է միայն աշխատանքային օրերին և նշված ժամերին:
 Այս հաղթանակը ոչ միայն Հ. Ալեքյանի և «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի արհեստակցական կազմակերպության հաղթանակն է, այլ նաև բոլոր արհեստակցական կազմակերպությունների, որը կարող է օրինակ ծառայել արհեստակցական կազմակերպությունների իրավունքների պաշտպանության համար:
 Հիշեցնենք նաև, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի օգնությամբ Հ․ Ալեքյանը դեռևս 2023 թվականին ևս մեկ հաղթանակ է տարել ընդդեմ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի ՝ վերականգնելով իր խախտված աշխատանքային իրավունքները։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ