ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ԹԵԺ ԼԵՌՈՒՄ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը ս․թ․ մայիսի 24-26-ը համատեղ իրականացրեցին Արհմիութենական ամառային դպրոցը։

Արհմիութենական եռօրյայի ընթացքում մասնակիցները ծանոթացան արհմիության նպատակներին և գործառույթներին, աշխատանքային միջավայրում կոնֆլիկտների կառավարմանը, աշխատավայրում ճգնաժամային իրավիճակների կառավարմանը, արհմիությունների դերին աշխատավայրում խտրականության վերացման գործընթացում, աշխատավայրում բռնության և ոտնձգության բացառմանն ուղղված քայլերին։

Բուռն քննարկումների, ընդգրկուն դասընթացների, ակտիվ խաղերի և համերաշխության մթնոլորտում ծնվեցին բազում գաղափարներ, որոնց իրագործումը հնարավորություն կտա ունենալ առավել անխոչընդոտ, առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ։

Արհմիութենականները ավարտական սերտիֆիկատներով պարգևատրվեցին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի կողմից։

Վերջին նորություններ

Ստորագրվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը

2026թ․ հունվարի 23-ին, ստորագրվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ում անունից հանդես էր գալիս Հայաստանի Հանրապետությա…
26/01/2026

Աշխատանքային պայմանագրերի նոր կարգը և դեռևս չլուծված տեխնիկական խնդիրները

ՀԱՄԿ֊ի նախագահ Էլեն Մանասերյանը թվային համակարգի միջոցով աշխատանքային  պայմանագրերի կնքման մասին
20/01/2026

Աշխատանքային պայմանագրերի կնքումը թվային համակարգի միջոցով

2026 թվականի հունվարի մեկից գործարկվել է աշխատանքային պայմանագրերի կնքման Էլեկտրոնային թվային համակարգը, որից  աշխատողները կարող են օգտվել «Ֆիզիկական…
15/01/2026

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրելի' աշխատողնե'ր, արհմիութենականնե'ր, գործընկերնե'ր, շուտով կավարտվի 2025 թվականը։ Տարեվերջյան վերջին ժամերը ևս մեկ անգամ ստիպում են մեզ …
31/12/2025

ՀԱՄԿ-ի տարեվերջյան խորհրդի նիստ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) 2025 թվականի տարեվերջյան խորհրդի նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 26-ին։ Նիստին մասնակցում էին խորհրդի 55 անդամներ…
28/12/2025
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ