ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Հուլիսի 19-22-ը Ծաղկաձորում կայացավ ՀԱՄԿ-ի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համատեղ արհմիութենական ամառային դպրոցը։
Չորս հագեցած օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացան արհմիությունների նպատակներին և գործառույթներին, արհմիութենական առաջնորդության առանձնահատկություններին,  հաղորդակցման հմտություններին,  Հայաստանի աշխատանքային օրենսգրքին և աշխատանքային իրավահարաբերություններին։ 
Սեմինարների ընթացքում բանախոսեցին ՀԱՄԿ-ի կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը, ինչպես նաև կորպորատիվ թրեյներ, հոգեբան Ինես Պողոսյանը։ 
Ամառային դպրոցի շրջանակում տեղի ունեցավ նաև «Խոսե՞նք» արհմիութենական խաղի շնորհանդեսը։ Ծաղկաձորի թարմացնող բնության գրկում մասնակիցները հնարավորություն ունեցան խաղալու այս թիմային խաղը՝ ամրապնդելով այդ օրերին ձեռք բերած գիտելիքները։ Խաղը ստեղծվել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ, հեղինակը Ամիրաղյան Լիանան է, ով ներկայացնում է ՀԱՄԿ երիտասարդական հանձնաժողովը և ուսուցողական-ժամանցային խաղերի հեղինակ է։
Արհմիութենականները պարգևատրվեցին ավարտական սերտիֆիկատներով Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանի և ՀԱՄԿ-ի կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանի կողմից։
«Այս երիտասարտական ամառային դպրոցը կարևոր քայլ է մեզ համար Հայաստանի արհմիությունների արդիականացման ճանապարհին», - նշեց Էլեն Մանասերյանը։
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաջողություններ։

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ