ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստականների հետ կապված ճգնաժամի երկամյա ծրագրի համատեքստում ամփոփիչ միջոցառումը:
Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ ԱՄԿ ֆորմալացմանն ուղղված գլոբալ ծրագրի ամփոփոիչ միջոցառումը, որի նպատակն էր ներկայացնել ծրագրի հիմնական ձեռքբերումներն ու արդյունքները, անդրադառնալ մշակված քաղաքականության առաջարկություններին և խթանել սոցիալական երկխոսությունն ու ապագա հանձնառությունները։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և բարեկեցության փոխնախարար Ռոզա Բաբայանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության տնօրեն Լիլիթ Ադամյանը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական ներկայացուցիչ Ֆրանսուազ Ժակոբը։
Իր խոսքում, ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանը, ողջունելով ծրագիրը և ԱՄԿ գործընկերների կողմից ներդրած ջանքերը՝ ընդգծեց ՀԱՄԿ կողմից իրականացրած աշխատանքների ընթացքում արձանագրած խնդիրները, ինչպես նաև կարևորեց սոցիալական գործընկերներության շրջանակներում միասնական աշխատանքների կարևորությունն ու դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։
Էլեն Մանասերյանը հույս հայտնեց, որ մշակված քաղաքականության առաջարկությունները օգտակար կլինեն տվյալ ոլորտում պետության և սոցիալական գործընկերների կողմից իրականացվող գործողությունների համար և փաստաթուղթը կծառայի որպես իրական գործիք։
Միջոցառման երկրորդ մասում ՀԱՄԿ նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի շրջանակներում ՀԱՄԿ-ի իրականացրած գործողությունները։ Նա նշեց, որ ոչ ֆորմալ աշխատողների խնդիրները տարիներ շարունակ եղել են արհմիությունների գործունեության առանցքային ուղղություններից մեկը և որ այս ծրագրի արդյունքում ձևովորված փաստաթուղթը առաջին քայլն է։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ