Զբաղվածության ռազմավարության վերաբերյալ աշխատանքային քննարկում

Սոցիալական գործընկերության շրջանակում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի 2023-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարության վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին նաև Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ` Էլեն Մանասերյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱՄԿ Եվրոպայի և կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Սերգեյուս Գլովացկասը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալները և Ճյուղային արհմիությունների նախագահներ։

Քննարկման ընթացքում ներկայացվել է Զբաղվածության ռազմավարության նպատակներն ու իրականացման գործողությունների միջոցառումները․ այն ՀՀ կառավարության գործունեության ծրագրից բխող ռազմավարական փաստաթղթերից մեկն է։
ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը իր խոսքում նշեց, որ ռազմավարության նախագծի քննարկումը այս ձևաչափով անհրաժեշտ է, կարևոր է լսել արհմիությունների տեսակետը և դիտարկումները, հաշվի առնելով, որ արհմիությունները ներկայացնում են աշխատաշուկայում  շահառուների մեծ բանակ և ամենամոտն են կանգնած աշխատողին։
ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ զբաղվածության ռազմավարության մշակման ընթացքում իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ, ուսումնասիրվել է աշխատաշուկայի պահանջները, հաշվարկվել արդյունավետության չափանիշները։
Հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով, մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ