Ուսուցչի տոն

Սիրելի՛ ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ուսուցչի տոնը յուրահատուկ հնարավորություն է արտահայտելու մեր երախտագիտությունը այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրում են կրթության սրբազան առաքելությանը։

Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլև ձևավորում եք արժեքներ, մարդկային նկարագիր, հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Ձեր անմնացորդ նվիրումը և յուրաքանչյուր օրվա պատասխանատու աշխատանքը հիմք են մեր երկրի ապագայի ու հասարակության զարգացման համար։

Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան մշտապես կարևորում է ուսուցչի սոցիալական ապահովությունը, արժանապատիվ աշխատանքային պայմանները և մասնագիտական աճի հնարավորությունները։ 

Ուսուցչի արժանապատիվ աշխատանքից է կախված վաղվա սերնդի  ու պետության բարօրությունը։

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ։

 

Հարգանքով՝
Էլեն Մանասերյան
Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ

Վերջին նորություններ

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ