Տեղի ունեցավ Հայաստանի սպասարկման ոլորտի, սննդի և ձկնարդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի արտահերթ 9-րդ համագումարը

2022 թվականի  հոկտեմբերի   22-ին տեղի ունեցավ Հայաստանի սպասարկման ոլորտի, սննդի  և  ձկնարդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միության արտահերթ 9-րդ համագումարը:
Համագումարին  մասնակցում էին բոլոր 25 պատվիրակները: Համագումարի աշխատանքների  համար քվորումն ապահովված էր:
Համագումարի աշխատանքներին  մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը, ՀԱՄԿ-ի նախագահի  տեղակալ Բորիս Խարատյանը, Հայաստանի սպասարկման ոլորտի, սննդի  և  ձկնարդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի պատվավոր նախագահ Ռաֆիկ Մելք-Փարսադանյանցը, Շինարարության  և շինանյութերի արդյունաբերության  աշխատողների ՃՀՄ-ի  նախագահ Լյուդվիգ Սարգսյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական  բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը, հաշվապահ Սուսաննա Կիրակոսյանը, ընդհանուր  բաժնի պետ Էլզա Շահնազարյանը:
Մինչ համագումարի աշխատանքին անցնելը Հայաստանի սպասարկման ոլորտի, սննդի  և  ձկնարդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը պատվիրակներին ներկայացրեց համագումարին  հղած ՀԱՄԿ-ի անդամ՝ Առողջապահության, Տեղեկատվական  տեխնոլորգիաների, ավիացիայի  և  հեռահաղորդակցության, Արդյունաբերության, Կրթության  և գիտության, Մշակույթի աշխատողների ՃՀՄ-ների շնորհավորական ուղերձները:
Լյուդվիգ Սարգսյանը շնորհավորեց համագումարի մասնակիցներին՝ մաղթելով  հաջողություն և արդյունավետ աշխատանք:
2018-2022 թթ. կատարած աշխատանքների մասին հաշվետու զեկուցումով հանդես եկավ Հայաստանի սպասարկման ոլորտի, սննդի  և  ձկնարդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը: Վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների  մասին հաշվետվություն  ներկայացրեց Հրանտ Բոստանջյանը:
Ելույթ ունեցավ նաև ՃՀՄ -ի պատվավոր նախագահ Ռաֆիկ Մելիք-Փարսադանյանցը: Նա  իր ելույթում անդրադարձավ ՃՀՄ-ի ստեղծման  պատմությանը, անցած ուղուն  և կատարված աշխատանքներին, այնուհետև առաջարկեց կանոնադրական  փոփոխությունների անհրաժեշտության դեպքում իրենց  ՃՀՄ-ն  վերանվանել Հայաստանի  սննդի արդյունաբերության, ձկնարտադրության և սպասարկման  աշխատողների  ճյուղային  հանրապետական  միություն:
 Համագումարը միաձայն Հայաստանի սպասարկման ոլորտի, սննդի  և  ձկնարդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միության նախագահ ընտրեց Խաչիկ Առաքելյանին:
 Համագումարի ավարտին ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը շնորհավորելով ՃՀՄ-ի  նորընտիր նախագահին  մաղթեց հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ իր պատասխանատու և դժվարին պաշտոնում:
 ՃՀՄ-ի  նորընտիր նախագահ Խաչիկ Առաքելյանը  շնորհակալություն  հայտնեց համագումարի պատվիրակներին իր հանդեպ ցուցաբերած վստահության համար   և  հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման  տարիներին պատրաստ է ճյուղային  միության գործունեությունը  նպատակաուղղել արհմիության անդամների աշխատանքային  շահերի պաշտպանության, սոցիալական  գործընկերության  կայացման ու զարգացման, արհմիությունների դերի բարձրացման, երիտասարդ կադրերի ներգրավման ուղղությամբ  տարվող աշխատանքներին:
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ