Տեղի ունեցավ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ հերթական VI-րդ համագումարը

Ս.թ. հուլիսի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ հերթական VI-րդ համագումարը, որին մասնակցում էին ընտրված 49 պատվիրակներից 46-ը և հրավիրվածներ՝ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիպոսյանը, ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհ. կազմ ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանը: 
Համագումարի սկզբում ընթերցվեց առողջապահության աշխատողների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի նախագահ Անատոլի Դոմնիկովի ուղերձը: Շնորհավորական ուղերձ էր հղել նաև Հայաստանի Պետհիմնարկների, ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Ա. Ասատրյանը՝ մաղթելով համագումարին բեղմնավոր աշխատանք:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՃՀՄ նախագահ Գայանե Արմաղանովան՝ հանգամանորեն ներկայացնելով անցած հինգ տարիների կատարած աշխատանքը՝ ներկայացնելով համակարգում առկա խնդիրները, բացթողումները՝ հույս հայտնելով հետագա տարիներին հասնելու ցանկալի արդյունքների:  
2017-2022 թթ. կատարած աշխատանքների մասին հաշվետու զեկուցմամբ հանդես եկավ նաև վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ռիմմա Հասրաթյանը: Ընդունվեց ՃՀՄ 2022-2027թթ. գործունեության ծրագիր:
Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ VI-րդ համագումարում բաց քվեարկությամբ միաձայն նախագահ ընտրվեց Շուշան Պետրոսյանը՝ շնոըհակալություն հայտնելով վստահության համար: 
Ընտրվեցին նաև ղեկավար մարմիններ:

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ