Տեղեկույթ ‹‹Ուսուցչի օր›› և ‹‹Գրադարանավարի օր›› մասնագիտական տոների կապակցությամբ ՃՀՄ-ում կազմակերպված ընդունելության մասին

2025թ.հոկտեմբերի 9-ին ՀԱՄԿ-ի միջոցառումների համար նախատեսված թիվ 808 դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ‹‹Ուսուցչի օր›› և ‹‹Գրադարանավարի օր›› մասնագիտական տոներին: Միջոցառմանը մասնակցում էին 43 արհմիության անդամներ: Նրանցից 30-ը իրենց արհմիութենական կազմակերպությունների կողմից ներկայացված էին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության պատվոգրով պարգևատրման: Միջոցառման մասնակիցների թվում էին նաև ՃՀՄ-ի գործկոմի անդամներ, արհեստակցական կազմակերպությունների նախագահներ: Հրավիրվածների թվում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը, ՈՒՀԿ–ի ղեկավար Վարդուհի Բրուտյանը, Գավառի տարածքի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպության նորընտիր նախագահ Լուսինե Դեղոյանը, Գավառի Հայրապետ Խաչատրյանի /Կոլոտի/ անվան արվեստի դպրոցի երգեցողության դասատու Նարինե Գոզեյանը, 4-րդ և 6-րդ դասարանների աշակերտներ Դավիթ Դավթյանը և Լևինե Մկրտչյանը:
Բացման խոսքով հանդես եկավ ՃՀՄ-ի նախագահ Էսմա Սիմոնյանը: Նա ողջունեց ներկաներին տոների կապակցությամբ և անդրադարձավ հասարակության ուսուցման, դաստիարակության, արժեքային համակարգի ձևավորման գործում ուսուցիչների և գրադարանավարների կատարած անգնահատելի աշխատանքի նշանակությանն ու կարևորությանը: Նշեց, որ Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային արհմիությունը արդեն ավանդույթ է դարձրել մշակույթի ոլորտի գրեթե բոլոր մասնագիտական տոներին (թատրոնի, թանգարանի, գրադարանավարի, ուսուցչի) նվիրված ամենամյա միջոցառումների կազմակերպումը՝ նպատակ ունենալով կարևորելու, արժևորելու և մեծարելու ոլորտի աշխատողներին և նրանց կատարած մեծ աշխատանքը:
ՃՀՄ-ի նախագահը թվով 30 գրադարանավարի և ուսուցչի պարգևատրեց Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միության պատվոգրով և 15 հազարական դրամով:
Ներկաներին տոների կապակցությամբ շնորհավորեց և արհմիության խնդիրների մասին խոսեց ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը:
Ելույթ ունեցան ուսուցիչներին և գրադարանավարներին շնորհավորել եկած Գավառի Հայրապետ Խաչատրյանի (Կոլոտի) անվան արվեստի դպրոցի սաները. որոնք իրենց կատարումներով նոր շունչ հաղորդեցին տոնական տրամադրությանը: Այնուհետև մասնակիցները լուսանկարվեցին, և տոնական միջոցառումն ավարտվեց ֆուրշետի սեղանների շուրջ ջերմ և անկեղծ մթնոլորտում՝ հաջորդ տարի նորից հանդիպելու ակնկալիքով:

Վերջին նորություններ

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ