Տեղեկույթ
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության կազմակերպած ընդունելության մասին – 2025թ

Ս/թ ապրիլի 3-ին ՀԱՄԿ-ի շենքի 808-րդ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիությանն անդամակցող թատրոնների աշխատողների  հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցում էին Ճյուղային հանրապետական միության պատվոգրով պարգևատրվածները, գործկոմի անդամներ, թատրոնների արհկոմների նախագահներ և այլք:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՃՀՄ-ի նախագահ Էսմա Սիմոնյանը թռուցիկ անդրադարձ կատարեց Թատրոնի միջազգային օրվա ստեղծման պատմությանը՝ կարևորելով թատերական արվեստի արարման, զարգացման և տարածման գործում նրա ունեցած դերն ու նշանակությունը:
Խոսելով հայ թատրոնի մասին՝ ՃՀՄ-ի նախագահը նշեց, որ այն եղել է համաշխարհային թատերական արվեստի մշտական ուղեկիցը դեռևս մեր թվարկությունից առաջ և շարունակում է լինել նաև այսօր: Հայ թատրոնն այսօր երկու հազար և ավելի տարեկան է, այն ունի հարուստ պատմություն, փառահեղ անցյալ և ներկա , հզոր ավանդույթներ, դեմքեր և դերակատարներ.. Մեր ժողովուրդը Թատրոնի միջազգային օրը նշում է ամեն տարի և հավուր պատշաճի: Դրա մասին է վկայում նաև 2025թ.-ի ապրիլի 3-ի ընդունելությունը:
Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միությունն իր կազմակերպած ամենամյա ընդունելությունների ժամանակ ՃՀՄ-ի պատվոգրով պարգևատրում է թատրոնների սպասարկող անձնակազմերի նախորդ տարվա լավագույն աշխատողներին, որոնց վերաբերյալ որոշումները կայացվում են կազմակերպությունների արհկոմների կողմից՝ տնօրենների հետ համաձայնեցված:
Այս տարի 2024թ. լավագույն աշխատողներին պատվոգրերի հետ միասին տրվեցին նաև դրամական պարգևներ , որոնք փոխանցվեցին նրանց աշխատավարձերի քարտերին՝ պահպանելով ‹‹Անկանխիկ գործառնությունների մասին›› ՀՀ օրենքի պահանջները:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո միջոցառումը շարունակվեց Թատրոնի օրվա առիթով բացված հյուրասիրության սեղանների շուրջ ջերմ և անմիջական զրույցներով, շնորհավորանքի և շնորհակալության խոսքերով՝ նորից հանդիպելու ակնկալիքով: 
 

Վերջին նորություններ

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ