Տեղեկատվություն ՛՛Թատրոնի համաշխարհային օր՛՛ մասնագիտական տոնի առթիվ 2022թ. ապրիլի 6-ին ՃՀՄ-ի կազմակերպած միջոցառման մասին

Միջոցառմանը մասնակցում էին Հանրապետության թատրոնների ոչ ստեղծագործական անձնակազմերի աշխատակիցներ, որոնք թատրոնների տնօրենների և արհկոմների համատեղ որոշմամբ ճանաչվել էին 2021թ. լավագույն աշխատողներ և ներկայացվել Մշակույթի ճյուղային արհմիության պատվոգրով պարգևտրման: Արդեն ավանդական դարձած ամենամյա այս միջոցառմանը պարգևատրվողների հետ միասին մասնակցում էին նաև թատրոնների արհկոմների նախագահները, Ճյուղային հանրապետական միության աշխատողները:
Տարվա /2021թ./ լավագույն աշխատողների պարգևտրման արարողությունը տեղի ունեցավ ՀԱՄԿ-ի հանդիսությունների սրահում: Ողջույնի խոսքով հանդես եկավ  Ճյուղային միության նախագահ տիկին Ժ. Թորոսյանը: Նա խոսեց ՛՛Թատրոնի համաշխարհային օր՛՛ մասնագիտական տոնի կարևորության մասին, այն մասին, որ դա մի տոն է, որի ժամանակ գնահատվում, մեծարվում և խրախուսվում են թատերական արվեստի նվիրյալները, առանց որոնց հայկական մշակույթի լիարժեք լինելը դժվար է պատկերացնել: Նախագահն անդադարձավ նաև ՃՀՄ-ի կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառման ձևաչափին՝ ՛՛Ոչ ստեղծագործական անձնակազմի լավագույն աշխատողի՛՛-ի ընտրությանը: Ասաց, որ դրա նպատակը թատրոնի բոլոր աշխատողներին գնահատելն ու նրանց ուշադրությունից դուրս չթողնելն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացումների կայացման գործում թատրոնի յուրաքանչյուր աշխատող ունի իր մեծ դերն ու կարևոր ներդրումը: Դերասանի կողքին շատ կարևոր է նաև հուշարարի, դիմահարդարի, տիկնիկագործի, բեմի բանվորի /և այլն/ աշխատանքը, որի շնորհիվ ամբողջանում, կայանում և անհրաժեշտ որակ է ձեռք բերում ներկայացումը:
Այնուհետև տեղի ունեցավ 2021թ. լավագույն աշխատողների պարգևատրումը Հայաստանի Հանրապետության արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության պատվոգրով և նվերով: Միջացառման մասնակիցների համար կազմակերպված հանդիսավոր ընդունելությունը տեղի ունեցավ Ճյուղային հանրապետական միության տարածքում ջերմ և մտերմիկ մթնոլորտում:
 Պարգևատրվողների ցուցակը կցվում է:
1. Ղարիբյան Հասմիկ Արսենի      -   Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային
                                                                     ակադեմիական թատրոնի դիմահարդար
2. Բարեղամյան Ադրինե Մհերի    -   Երևանի  Հր.Ղափլանյանի անվ.դրամատիկական թատրոնի 
                                                                     ավագ հաշվապահ
3. Մելոյան Սիմա Արտյոմի          -    Հ.Պարոնյանի անվ.երաժշտական կոմեդիայի պետական
                                                                    թատրոնի անձնակազմի կառավարման և ընդհանուր 
                                                                    բաժնի պետ
4. Պողոսյան Անահիտ Իվանի      -    Հովհ.Թումանյանի անվ.պետական տիկնիկային թատրոնի
                                                                     տիկնիկագործ
5. Սարգսյան Սերգո Սամվելի       - Ա.Մազմանյանի անվ.բեմարվեստի ազգային  
                                                                    փորձարարական ,,Գոյ,, կենտրոնի հնչյունային ռեժիսոր
6. Օրդյան Մարիաննա Վրույրի    -  Երևանի խամաճիկների պետական թատրոնի հսկիչ
7. Թորոսյան Արտուշ Երջանիկի   -   Արտաշատի Ամո Խարազյանի անվ.պետական
                                                                     դրամատիկական թատրոնի էլեկտրիկ
8. Մինասյան Աննա Սամվելի         -  Գեղարքունիքի մարզի Լ.Քալանթարի անվ.
                                                                     դրամատիկական թատրոնի հուշարար
9. Ավագյան Կարինե Նորիկի          - Վանաձորի Հ.Աբելյանի անվ. պետական դրամատիկական
                                                                      թատրոնի ռեժիսորի օգնական
10. Մուրադյան Անուշ Բաբկենի      - Վանաձորի Հ.Աբելյանի անվ.պետական դրամատիկական
                                                                      թատրոնի գլխավոր ադմինիստրատոր  
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ