Տեղեկատվություն «Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվան», հոկտեմբերի 7-ին, նվիրված սեմինարի վերաբերյալ

Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների ճյուղային հանրապետական միությունը  կազմակերպեց Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում, 2025 թվականի հոկտեմբերի 4-ից 5-ը սեմինար «Անհատական և կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները թեթև արդյունաբերության ոլորտում» թեմայով, որն իրականացվեց «Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվան» նվիրված  ՀԱՄԿ-ի միջոցառումների շրջանակում։ 
Սեմինարում բացման խոսքով հանդես եկավ  ՃՀՄ նախագահ Սրապիոն Առաքելյանը, ով ներկայացրեց  մասնակիցներին սեմինարի օրակարգը և դրա հիմնական ուղղությունները, նպատակները, խնդիրները և սպասելիքները։ Սեմինարին  մասնակցեցին ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը և ՀԱՄԿ-ի աշխատանքային և  սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը, ովքեր հանդես եկան որպես հիմնական զեկուցողներ։ Յուրաքանչյուր զեկուցումից հետո տեղի է ունեցել ակտիվ քննարկումներ, բանավեճեր, առաջարկություններ, որոնցից գործնական մի շարք առաջարկություններ ընդունվել են  ՃՀՄ-ի կողմից՝ հետագա գործունեության պլանում ընդգրկելու և իրականացնելու նպատակով։ 
Մասնակիցներն իրենց ելույթներում ներկայացրել են թեթև արդյունաբերության ոլորտում բազմաթիվ խնդիրները, արդի մարտահրավերները։ Քննարկման արդյունքում տրվել են  իրավական պարզաբանումներ և դրանց լուծման ուղղությունների  մասին խորհրդատվություններ։
Ելույթներում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՀԱՄԿ-ի և ՃՀՄ-ի ղեկավարությանը՝ սեմինարը   բարձր մակարդակով անցակցնելու   համար և հետագայում այլ  օրակարգերով սեմինար անցկացնելու ակնկալիքով։ 
Սեմինարի արդյունքում մասնակիցներն, ամենակարևորն, իրազեկվեցին «Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվա»՝ հոկտեմբերի 7-ի, պատմության և  նշանակության մասին։

ՃՀՄ նախագահ  Ս․ Առաքելյան

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ