Տեղեկատվություն

Ս/թ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 1400 – 1600 –ը, ՀԱՄԿ-ի 8-րդ հարկի միջոցառումների սրահում տեղի ունեցավ համատեղ ընդունելություն՝ նվիրված “Ուսուցչի օր” և “Գրադարանավարի օր” մասնագիտական տոներին:
Միջոցառմանը մասնակցում էին ՃՀՄ-ին անդամակցող երաժշտական դպրոցների և գրադարանների արհմիության ակտիվ անդամ տարվա լավագույն աշխատողները, որոնք արհմիութենական կազմակերպությունների արհկոմների՝ տնօրենների հետ համաձայնեցված առաջարկությունների վերաբերյալ նիստերի որոշումներով ներկայացվել էին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության պատվոգրով պարգևատրման:
Միջոցառման մասնակիցների թվում էին նաև ՃՀՄ-ի գործկոմի անդամներ, արհկոմների նախագահներ, հյուրեր …
Միջոցառումը բացեց Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էսմա Սիմոնյանը: Նա ողջունեց և շնորհավորեց ներկաներին, խոսեց այդ առիթով կազմակերպվող ամենամյա ընդունելությունների կարևորության մասին այն իմաստով, որ դրանք կոչված են մեծարելու, խրախուսելու և ըստ արժանվույն գնահատելու ոլորտի աշխատողներին և նրանց կատարած մեծ աշխատանքը:
Նախագահը նշեց, որ առաջին անգամ է ՃՀՄ-ն անցկացնում համատեղ ընդունելություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ տոները նշվում են ընդամենը մեկ օրվա տարբերությամբ և բացի այդ՝ բովանդակությամբ և նպատակադրումով փոխլրացնում են միմյանց. երկու ոլորտների աշխատանքի հիմքում էլ ընկած են գիրքն ու ուսուցումը՝ որպես վերջնանպատակ ունենալով բարեկիրթ, ուսյալ, զարգացած և արժեքային բարձր համակարգ ունեցող հասարակության ձևավորումը: Իզուր չի ասված, որ ուսուցչի դերը կարևորելու աստիճանով է որոշվում հասարակության որակի աստիճանը:
Այնուհետև թռուցիկ անդրադարձ կատարվեց համաշխարհային մեծագույն մտածողների, ականավոր մանկավարժների և գրադարանավարների գնահատականներին նշված ոլորտների աշխատանքի և դրանց կարևորության մասին, որից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, որն ուղեկցվեց պարգևատրվածների միջանկյալ ելույթներով և շնորհակալական խոսքերով: 
ՃՀՄ-ի պատվոգրով պարգևատրվեցին երաժշտական դպրոցների թվով 12 ուսուցիչներ և գրադարանների 8 գրադարանավարներ Երևան քաղաքից և հանրապետության այլ տարածաշրջաններից:
Ներկաներին շնորհավորեցին նաև ՃՀՄ-ի գործկոմի անդամներ Նորիկ Մուրադխանյանը և Սվետլանա Մանուկյանը: Ստեղծված ջերմ և անկաշկանդ մթնոլորտը շարունակվեց ֆուրշետի սեղանների շուրջ: Ընդունելությունն ավարտվեց հաջորդ տարի  նորից հանդիպելու ցանկությամբ  և դրական ակնկալիքներով:
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ