Տեղեկատվություն 2022թ. մայիսի 19-ին Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միության կողմից կազմակերպված ընդունելության մասին

Ընդունելությունը կազմակերպվել էր Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Ավանդական դարձած այս միջոցառմանը մասնակցում էին ՀՀ թանգարանների 2021թ. լավագույն աշխատողները, որոնք տնօրենների և արհկոմների համատեղ որոշմամբ ներկայացվել էին Ճյուղային արհմիության պարգևատրմանը: Միջոցառման մասնակիցների թվում էին նաև նշված թանգարանների արհկոմների նախագահները և ՃՀՄ-ի աշխատակազմի անդամները:
Թանգարանների լավագույն աշխատողների պարգևատրումը ՃՀՄ-ի պատվոգրով և տոնական նվերներով ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում կատարվեց հանդիսավոր պայմաններում: ՃՀՄ-ի նախագահ տիկին Ժ. Թորոսյանը ողջույնի խոսքով դիմեց ներկաներին, գնահատանքի խոսք ասաց պարգևատրման ներկայացվածներին, կարևորեց նրանց աշխատանքը հայկական մշակույթի զարգացման ու ճանաչման գործում և հանձինս նրանց շնորհավորեց ՀՀ թանգարանների բոլոր աշխատողներին: Պարգևատրման արարողությունից հետո ընդունելությունը շարունակվեց ՃՀՄ-ում՝ ֆուրշետի սեղանների շուրջ: Ընդունելության մասնակիցները շնորհավորեցին միմյանց իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, ծանոթություններ հաստատեցին, լուսանկարվեցին և հրաժեշտ տվեցին իրար՝ հաջորդ տարի նորից հանդիպելու ակնկալիքով: Ընդունելությունն անցավ մտերմիկ և ջերմ մթնոլորտում:
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ