Տեղեկատվություն

2023թ.  փետրվարի 15-ին կայացավ Հայաստանի  արդյունաբերության աշխատողների ՃՀՄ գործկոմի նիստը,  որին  մասնակցում  էին գործկոմի 8 անդամներ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և մամուլի քարտուղարը: Նիստը վարում  էր Հանրապետական  միության նախագահ Ա. Դանիելյանը:
Նիստի  ընթացքում  քննարկվեցին և  հավանության  արժանացան օրակարգում  ընդգրկված   հարցերը, որոնք  էին՝  
•    2022թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների   բյուջեի   կատարողականը, 2023թ. ՃՀՄ-ի ֆինանսական բյուջեն
•    2022թ. ընթացքում ընկերությունների կողմից ներկայացված հաշվետվությունները՝ տարեկան վիճակագրական,  կոլեկտիվ  պայամանգրերի, աշխատողների առողջության և անվտանգության, աշխատանքային  վեճերի վերաբերյալ
•    Արձանագրվեց, որ 2022թ. ընթացքում արդյունաբերության ոլորտի աշխատողների 91%-ը ապահովված են եղել բանվորական արտահագուստներով, պաշտպանիչ միջոցներով
•    Նիստի ընթացքում  ստորագրվեց Հուշագիր  ‹‹Վիրտուոզ›› խորհրդատվական  (փաստաբանական) ընկերության  և  ՃՀՄ-ի միջև, որով ընկերությունը պատրաստակամություն  հայտնեց  իր  անձնակազմի մասնագիտական ներուժով  անվճար խորհրդատվություն  տրամադրել  Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ին անդամակցող  ընկերություններին
•    Հավանություն  տրվեց  2022թ. ընթացքում  նոր ստեղծված  սկզբնական արհեստակցական կազմակերպությունների դիմումներին Արդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի կազմում ընդգրկելու վերաբերյալ
•    Հաստատվեց  Արդյունաբերության  աշխատողների  ՃՀՄ-ի վերստուգիչ  հանձնաժողովի  գործունեության նոր  կանոնակարգը
•    Քննարկվեց  կանանց միջազգային տոնը նշելու միջոցառումների ծրագիրը
Քննարկվեցին  օրակարգում ընդգրկված այլ հարցեր:
 

Վերջին նորություններ

Քննարկում Կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության դեմ պայքարի վերաբերյալ

Մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կայացավ մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող Կանանց ու աղջիկների նկատմամբ …
20/03/2026

Արհմիութենական անցուդարձ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ներկայացնում է 2025 թվականի «Արհմիութենական անցուդարձ» տարեգիրքը։
19/03/2026

Դասընթաց դասընթացավարների համար

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Սոլիդարիթի Սենթեր  կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակում անցկացրեց ...
02/03/2026

«Արհմիութենական փաստաթղթաշրջանառություն» թեմայով դասընթաց

Փետրվարի 25-ին կայացավ «Արհմիութենական փաստաթղթաշրջանառություն» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի ճյուղային միություններին անդամակցող կա…
26/02/2026

Եղեգնաձորում կայացավ ՀԱՄԿ-ի հերթական հանդիպումը արհմիութենականների հետ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա-ն (ՀԱՄԿ)  շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով ուժեղացնել արհմիութենականների իրազեկվածությունն ու…
25/02/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ