Եղեգնաձորում կայացավ ՀԱՄԿ-ի հերթական հանդիպումը արհմիութենականների հետ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա-ն (ՀԱՄԿ)  շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով ուժեղացնել արհմիութենականների իրազեկվածությունն ու պաշտպանվածությունը աշխատանքային իրավունքի հարցերում։

Հունվարի 24-ին հերթական հանդիպումը կայացավ Եղեգնաձորում։ Քննարկմանը մասնակցում էին Ագրոարդյունաբերության, Էլեկտրոարհմիության, Մշակույթի և Առողջապահության ոլորտների արհմիութենական ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում մասնակիցների հարցերին պատասխանեցին ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը և իրավաբան Աննա Բարիկյանը։

Արհմիութենականների կողմից բարձրացված հիմնական հարցերը վերաբերում էին՝

  • էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացին,
  • աշխատանքային ստաժի հաշվարկման կարգին,
  • աշխատաժամանակի կազմակերպմանը,
  • աշխատանքային ռեժիմին և դրա իրավական կարգավորումներին։

 

Հանդիպումը անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում․ մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ մասնագիտական խորհրդատվություն և պարզաբանումներ իրենց հուզող խնդիրների վերաբերյալ։

ՀԱՄԿ-ը շարունակում է իր մարզային այցելությունները՝ նպատակ ունենալով ամրապնդել արհմիութենական շարժումը և նպաստել աշխատողների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը։

Վերջին նորություններ

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ