Տարին ամփոփում ենք հերթական հաղթանակով. Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռը թողնել անփոփոխ

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) և «Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակներում մեր փաստաբանը 2022 թվականին ՀՀ-ում գործող ՊՈԱԿ-ի աշխատող և ՀԱՄԿ-ի անդամ արհեստակցական կազմակերպության անդամի անունից դիմել էր դատարան՝ խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու և  կարգապահական տույժ կիրառելու, աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու և աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում` հատուցում ստանալու նպատակով:  
 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել էր հայցվորի պահանջները և պարտավորեցրել էր պատասխանող կողմին անվավեր ճանաչել հրամանը և վերականգնել աշխատողին իր նախկին աշխատանքում և վճարել հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: 
 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռը ՊՈԱԿ-ի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերաքննիչ բողոքը քննվել և դրա վերաբերյալ գրավոր ընթացակարգով կայացվել է որոշում, որի  համաձայն մերժվել է ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված վերաքննիչ  բողոքը  և թողնվել  է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռն անփոփոխ:

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ