<Սոցիալական գործընկերների համագործակցությունը վերականգնվող էներգիայի անցնելու գործընթացում>: Կլոր սեղան

 Նոյեմբերի 11-ին Երևանի Holliday.Inn հյուրանոցում Հայաստանի <Էլեկտրաարհմիություն> ճյուղային հանրապետական միությունը IndustriALL Գլոբալ միության հետ համատեղ անցկացրեց <Սոցիալական գործընկերների համագործակցությունը վերականգնվող էներգիայի անցնելու գործընթացում /Հայաստանի և այլ երկրների օրինակով/> խորագրով կլոր սեղան, որը նվիրված էր էներգիայի արտադրության և սպառման համակարգերից անցում դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրների վրա հիմնված համակարգի, և այդ ուղղությամբ տարվող ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի Գործատուների հանրապետական միության համագործակցությանն ու նպատակային ծրագրերի իրագործմանը: 
Միջոցառմանը մասնակցում էին IndustriALL Գլոբալ միության տարածաշրջանի քարտուղար Վադիմ Բորիսովը, Մոլդովայի Հանրապետության էներգետիկ պաշարների քիմիական ճյուղի աշխատողների ճյուղային միության նախագահ Մարգարիտա Ստրեստյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Վիկտորյա Քեշիշյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, <SOLAR HOUSE> ընկերության գլխավոր ինժեներ Հայկ Հովհաննիսյանը, ՀԱՄԿ-ի ճյուղային միության նախագահներ Կարինե Ալոյանը, Արիստակես Դանիելյանը, Էդուարդ Փահլևանյանը և էներգետիկայի ոլորտի փորձառու մասնագետներ:
Սեմինարը վարող Կարինե Ալոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ կլոր սեղանի այս երկրորդ նիստում քննարկվող խնդիրներն առնչվում են կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարին, բնապահպանական քաղաքականությանը, էներգոռեսուրսների ճիշտ և խնայողաբար օգտագործմանը, և որ դրա համար IndustriALL Գլոբալ միությունը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համատեղ արհմիության առաջնորդների և անդամների համար կազմել է ուղեցույց, որը կօգնի նրանց Արդար անցումային ծրագիր ստեղծելու համար:
Հայաստանի արհմիությունների նախագահ Էլեն Մանասերյանն ողջույնի խոսքից հետո անդրադարձավ հայաստանյան արհմիությունների առջև կանգնած մարտահրավերներին՝ կլիմայի փոփոխությանը, օդի աղտոտվածությանը, Արդար անցմանը, կանաչ աշխատատեղերի ստեղծմանը, խնդիրներ, որոնց անտեսումը կհանգեցնի գործազրկության մակարդակի աճին: Նրա համոզմամբ արհմիություններն իրենց ակտիվ գործունեությամբ պետք է նպաստեն Անցումային այս շրջանը աշխատողների համար դարձնել հնարավորինս անվտանգ և անցավ: 
IndustriALL Գլոբալ միության տարածաշրջանի քարտուղար Վադիմ Բորիսովի համոզմամբ աշխարհը բախվել է առաջին գլոբալ էներգետիկ ճգնաժամին, որի գլխավոր պատճառը ներկայիս ընթացող ռուս-ուկրաինական հակամարտությունն է, պակաս խնդրահարույց չէ նաև բնակլիմայական աղետների հանդեպ կառավարությունների պասսիվ վերաբերմունքը, որն ավելի է խորացնում էներգետիկ ճգնաժամը: Բանախոսը նաև հույս հայտնեց, որ ժամանակակից աշխարհն արդեն թևակոխել է վերականգնվող էներգիայի օգտագործման ժամանակաշրջան՝ արդեն իսկ արձանագրելով զգալի արդյունքներ:
Նրա կարծիքը կիսեց նաև Վիկտորյա Քեշիշյանը: Նրա խոսքով ներկայումս կառավարությունում քննարկվում է կանաչ էկոնոմիկայի զարգացման ռազմավարության նախագիծը, որն իր մեջ ներառում է  էներգետիկայի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտները:
<<SOLAR HOUSE> ընկերության գլխավոր ինժեներ Հայկ Հովհաննիսյանն իր խոսքում անդրադառնալով Հայաստանում արևային էներգետիկայի խնդիրներին, հանրապետության  էներգետիկ անկախության համար  կարևորեց արևային կայանների լայնամասշտաբ տեղադրումը, նշելով, որ դրանց հանդեպ բնակչության մեծ հետաքրքությունը կխթանի արևային էներգետիկայի զարգացմանը:
Իր ելույթում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կանաչ էներգետիկայի զարգացման համար կարևորեց այլընտրանքային էներգետիկ աղբյուրների ստեղծումը: Այդ մոտեցումը ենթադրում է ոչ միայն կլիմայական հավակնոտ նպատակների հռչակում, այլև տնտեսական զարգացման մոդելների վերաիմաստավորում՝ խթանելով անցումը առավել կայուն տնտեսության՝ կլիմայական աղետալի հետագծից խուսափելու նպատակով։
Ըստ Գագիկ Մակարյանի Հայաստանի Հանրապետության  ռազմավարությունը տնտեսության զարգացման համար առաջնահերթ ընտրել է բարձր տեխնոլոգիական արտադրությունը, գյուղատնտեսությունը, տուրիզմը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Իր խոսքում Գ.Մակարյանը կանաչ էներգետիկայի զարգացման համար կարևորեց նաև թափոնների վերամշակումը, զբաղվածության և կրթության ոլորտներում առկա խնդիրների լուծումը: 
Կլոր սեղանի քննարկմանը տեսակապով մասնակցում էին IndustriALL Գլոբալ միության գլխավոր քարտուղարի տեղակալ Կամել Օզկանը, ինչպես նաև Նորվեգիայի և Դանիայի ներկայացուցիչներ:

Վերջին նորություններ

Տեղեկույթ վանաձորցիների հետ ՃՀՄ-ի նախագահի հերթական հանդիպման մասին

2025թվականի հոկտեմբերի 26-ին Վանաձորում տեղի ունեցած միջոցառմանը հրավիրված էր և մասնակցում էր նաև Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային արհմիության նախագահ …
07/11/2025

Տեղեկույթ ‹‹Ուսուցչի օր›› և ‹‹Գրադարանավարի օր›› մասնագիտական տոների կապակցությամբ ՃՀՄ-ում կազմակերպված ընդունելության մասին

2025թ.հոկտեմբերի 9-ին ՀԱՄԿ-ի միջոցառումների համար նախատեսված թիվ 808 դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ‹‹Ուսուցչի օր&rsaq…
07/11/2025

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐ

Նոյեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սոցիալական աշխատողի ամենօրյա  աշխատանքն ուղղված է անձի հասարակական իրա…
04/11/2025

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐ

«ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների կողմից առաջարկվող ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարը նպատակային օգտագործելու համար խորհրդակցեցինք նախագահության անդամներ…
30/10/2025

«Խնամքի աշխատանքի մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով պանելային քննարկում

Հոկտեմբերի  29-ին  ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը  մասնակցեց «Խնամքի աշխատանքի մարտահրավերները և հնարավորությունները թեմայով&r…
30/10/2025
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ