Շվեդ գործընկերների այցը Հայաստանի արհմիությունների կոֆեդերացիա

 Մարտի 31-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանսերյանը հյուրընկալեց Շվեդիայի զբաղվածության պետական ծառայության ծրագրերի ղեկավար Պեր Լինդբերգին, Շվեդիայի միգրացիոն գործակալության Միջազգային զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կարլ-Մարտին Անդերսոնին, թվային ծառայությունների ավագ խորհրդատու Էլեն Բլանկին և խորհրդատու Ջոակիմ Էնգերին։
 Միջազգային զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կարլ-Մարտին Անդերսոնը շնորհակալություն հայտնեց հյուրընկալելու համար և ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության հետ իրականացվելիք ծրագրի մանրամասները։
 Առանձնահատուկ կարևորելով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դիրքորոշումը ծրագրի ավարտին ակնկալվող վերջնարդյունքների վերաբերյալ՝ Կարլ-Մարտին Անդերսոնը հատկապես ընդգծեց այն փաստը, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ հանդիպումն առաջինն է սոցիալական գործընկերների հետ  հետագա հանդիպումների շարքում։
 Հանդիպմանը ներկա էր նաև   բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող աշխատողների ՙՙՎերածնունդ՚՚ արհեստակցական կազմակերպության աշխատանքների համակարգող Արա Ղահրամանյանը, ով խոսեց Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից բռնի տեղահանված անձանց համար աշխատաշուկա ինտեգրման ճանապարհին առկա հիմնական խնդիրների և մասնագիտական որակավորումների տարբերությունների մասին։
 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին Հայաստանի հանրապետության աշխատող քաղաքացու համար առավել բարենպաստ աշխատանքային պայմաններին ուղղված աշխատանքների և նման նախաձեռնության համար՝ հույս հայտնելով, որ նման հանդիպումներով և համատեղ աշխատանքով կանենք հնարավորինս՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից բռնի տեղահանված անձանց աշխատանքային պայմանների։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ