ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՏՈՆԸ

Այսօր Հայաստանում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։ 23 տարի առաջ՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, ինչի առիթով հետագայում այս օրը դարձավ բանկային համակարգի աշխատողի օր։

Տոնի առթիվ Էրեբունի պլազայում կայացավ Հայաստանի բանկային և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհմիությունների ճյուղային հանրապետական միության ներկայացուցիչների հանդիպումը՝ նախագահ Լաուրա Հակոբյանի գլխավորությամբ։

Ներկա էին ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը, նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը, Հայաստանի ֆինանսավարկային համակարգի ներկայացուցիչներ։

Ողջույնի շնորհավորական խոսքով հանդես եկավ Լաուրա Հակոբյանը՝  ներկայացնելով բանկային աշխատողների արհմիության պատմությունը հիմնադրման օրվանից մինչև մեր օրեր։ Անդրադարձ եղավ արհմիության նախաձեռնած միջոցառումներին և ծավալած գործունեությունը։

«Բարենպաստ աշխատանքային պայմանները, օրենսդրական բացերի լուծումը և սոցիալական գործընկերության խթանումը Հայաստանում մեր օրակարգի առաջնահերթությունների շարքում են», - նշեց Լաուրա Հակոբյանը։

Շնորհավորական խոսք ասաց ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը՝ ընդգծելով բանկային ոլորտում աշխատանքային իրավախախտումների բարձրաձայնման և միասնականության կարևորությունը։

«Վերջին տարիները լի են մարտահրավերներով՝ թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում։ Շնորհակալ ենք այս պայմաններում աշխատելու ձեր պատրաստակամության և պրոֆեսիոնալիզմի համար։

ՀԱՄԿ-ը պատրաստ է լինել ցանկացած արհմիության անդամի կողքին, արձագանքել խախտումներին և տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն, արհմիության անդամների համար՝  նաև դատական ներկայացուցչություն։ Առջևում շատ անելիքներ ունենք՝ զարգացնելու սոցիալական գործընկերությունը Հայաստանում և հասնելու նրան, որ յուրաքանչյուրն ունենա արժանապատիվ աշխատանք և վարձատրություն»։

Ներկաներին ողջունեց նաև կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը՝ հորդորելով բոլորին վստահել ազգային արժույթին։ «Յուրաքանչյուր օր համակարգի աշխատակիցները բախվում են մարտահրավերների՝ հաջողությամբ հաղթահարելով դրանք, ինչը շատ դրական է Հայաստանի տնտեսության արտադրողականության և զարգացման համար», - ասաց նա։

Տեղի ունեցավ նաև հետաքրքիր քննարկում համակարգում առկա մի շարք խնդրահարույց թեմաների շուրջ, ինչպիսիք են արտաժամյա աշխատանքը, ցածր վարձատրությունը, արձակուրդի տրամադրումը, ժամանակավոր աշխատունակությանն առնչվող խնդիրները, չվճարվող փորձաշրջանը և այլն։

«Կախարդական փայտիկ չունենք, բայց փորձում ենք դնել այն հիմնաքարերը, որոնց միջոցով ժամանակի ընթացքում քայլ առ քայլ հնարավոր կլինի կոտրել շղթան, և այս բոլոր խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմներ մշակել», - շեշտեց ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանը։

ՀԱՄԿ-ն շնորհավորում է ֆինանսավարկային համակարգի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով ուժ, արժանապատիվ կյանք եւ խաղաղություն։

Վերջին նորություններ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի բոլոր աշխատակիցներ և ծնողներ, սեպտեմբերի 1-ը նոր հնարավորությունների, նպատակների ու երազանքների …
01/09/2026

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ