ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 Հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Հանքագործի և մետալուրգի օրը:
 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի լեռնագործների, մետաղագործների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպության ճյուղային հանրապետական միությանը, արհմիության անդամներին և համակարգի աշխատողներին մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ, մաղթում հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ ոլորտի աշխատողների սոցիալ-տնտեսական խնդիրների, նրանց համար բարեկեցիկ պայմանների ապահովման գործում:

Մեծ է ձեր դերը երկրի համար տնտեսական կարևորագույն գործոն հանդիսացող այս ոլորտի համաչափ գործունեությունն ապահովելու մեջ, և  հարկ է նշել, որ դուք պատվով եք կատարում այդ առաքելությունը: Ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերից մեկը:
 Հարգելի լեռնագործներ և մետալուրգներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ արժանապատիվ աշխատանք, հանուն որի Հայաստանի լեռնագործների, մետաղագործների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպության ճյուղային հանրապետական միությունը հետևողական ջանքեր է գործադրում, մաղթում եմ նաև առողջություն և բարեկեցություն` ձեզ և ձեր ընտանիքներին:
 

Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ
ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ
 

Վերջին նորություններ

Դասընթաց դասընթացավարների համար

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Սոլիդարիթի Սենթեր  կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակում անցկացրեց ...
02/03/2026

«Արհմիութենական փաստաթղթաշրջանառություն» թեմայով դասընթաց

Փետրվարի 25-ին կայացավ «Արհմիութենական փաստաթղթաշրջանառություն» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի ճյուղային միություններին անդամակցող կա…
26/02/2026

Եղեգնաձորում կայացավ ՀԱՄԿ-ի հերթական հանդիպումը արհմիութենականների հետ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա-ն (ՀԱՄԿ)  շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով ուժեղացնել արհմիութենականների իրազեկվածությունն ու…
25/02/2026

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրություն» թեմայով դասընթաց

Փետրվարի 18֊ին կայացավ «Հայաստանի Հանրապետության  աշխատանքային օրենսդրություն» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին ՀԱՄԿ -ի ճյուղային միությո…
19/02/2026

Հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի հետ

Փետրվարի 9-ին  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը  հանդիպեցին  Մարդու իրավ…
10/02/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ