Շնորհավոր մարտի 8

Այսօր մարտի 8-ն է, գարնանային սովորական օր, որը տոն դարձավ կանանց իրավունքների մասին բարձրաձայնելու և դրանք պաշտպանելուն ուղղված ջանքերի շնորհիվ։ Աշխատանքային հարաբերություններում այսօր էլ կանայք անմասն չեն մնում աշխատանքային իրավունքների խախտումներից։ Դրանք հատկապես արտահայտվում են աշխատանքում առաջխաղացման, հետևաբար, աշխատավարձի տարբերության, մայրության նպաստի և այլ իրավունքների ու երաշխիքների ապահովման բացակայությամբ։
Ժամանականշրջանը, որում այժմ ապրում է մարդկությունը, բնութագրվում է աննախադեպ տնտեսական և սոցիալական ճգնաժամով, որն արտացոլվում է քաղաքական և ռազմական դաշտում արագությամբ ծավալվող իրադարձությունների միջոցով: Ճգնաժամի եզրերը բերում են աշխատուժի ավելի ինտենսիվ շահագործման և մոլորակի բնական ռեսուրսների վատնման, ուստի այսօր մարդկանց, աշխատողների վիճակը, հատկապես կանանց, շարունակաբար վատանում է: 
Ցավոք, զենքի և պատերազմների համար միջոցներ միշտ կան, աշխատող մարդու կարիքները հոգալու գումարները միշտ սուղ են. մենք վճարում ենք այդ որոշումների համար բարեկեցության կրճատումներով, աշխատավարձերի նվազեցմամբ, բարձր գնաճով, կյանքի ծախսերի կտրուկ բարձրացմամբ, ընդհանուր աճող աղքատությամբ:
Այս ամենն անվերապահորեն շարունակում են խաթարել կանանց հավասարության ուղղությամբ տասնամյակների առաջընթացը, որը ներառում է աշխատավայրում հավասար մասնակցություն, տնտեսական և քաղաքական հզորացում և կրթության հասանելիություն։
Սիրելի' կանայք, այսօր դուք ոչ միայն ընտանիքում եք, այլև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, լուրջ առաջընթաց ունեք կանանց իրավունքների պաշտպանության, հզորացման, տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության գործում: Ձեր հատուկ նվիրումն ու ջերմությունն է երկարամյա պատմության ընթացքում պահպանել մեր ընտանիքների ամրությունն ու երկրին տվել հայրենասեր ժառանգներ, պահպանել ազգային ավանդույթներն ու ամրապնդել մեր լինելիությունը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակելու է պայքարել հանուն այնպիսի աշխատանքային միջավայրի ստեղծման, որտեղ յուրաքանչյուր կին կարող է արժանապատվորեն զարգանալ՝ առանց խտրականության և բռնության։

Մեր գարունները, ամառները, աշուններն ու ձմեռները հայերեն են գալիս ձեր դաստիարակած սերունդների շնորհիվ։  

Սիրով ու ջերմությանբ`
Էլեն Մանասերյան
ՀԱՄԿ նախագահ

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ