Շնորհավոր Հայոց բանակ

Սիրելի հայրենակիցներ,

Հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա առթիվ։
Հայոց բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր նվաճումներից է։ Երբ հայ ժողովուրդը տևական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ։ Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին եւ մեծագույն ձեռքբերումն էր։ Սա արդեն պատմական փաստ է եւ անհերքելի ճշմարտություն։ Վստահ եմ, որ այսուհետ ևս շարունակելու ենք մեր անկախ պետականության հետագա զորացման ու մեր ժողովրդի խաղաղ և ապահով կյանքի գլխավոր երաշխիքներից մեկը համարվող հայոց բանակի նկատմամբ համազգային հոգատարություն ցուցաբերել` բանակաշինության խնդիրները մշտապես պահելով մեր ուշադրության կենտրոնում։
Կրկին շնորհավորելով բոլորիս մաղթում եմ խաղաղություն և բարօրություն։

 

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ
Էլեն Մանասերյան

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ