Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ

  Սիրելի՛ հայրենակիցներ,

 Շուտով պատմություն կդառնա ևս մեկ տարի, որը լի էր անհանգստություններով ու դժվարություններով ամբողջ աշխարհի համար:
Ցավոք, 2022 թվականին էլ Հայաստանն ու Արցախը անմասն չմնացին ճգնաժամերից։ Այսօր էլ Արցախի մեր հայրենակիցները ստիպված են դիմավորել Ամանորը տոտալ շրջափակման պայմաններում ու արցախցի բազմաթիվ երեխաների համար Ամանորյա հրաշքը կնշանավորվեր իրենց ծնողների կողքին լինելով։ Սակայն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ մեր հայրենակիցները շարունակում են ապրել ու արարել՝ ապացուցելով իրենց անկոտրուն ոգին ու կամքը։

 Անկախ բոլոր դժվարություններին՝ արհմիությունների համար անցնող տարին կհիշվի նաև ձեռքբերումներով։
 2022 թվականի ընթացքում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և անդամ Ճյուղային Հանրապետական միություններն ակտիվ աշխատանքներ են տարել աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակման գործընթացում, սոցիալական գործընկերության և քաղհասարակության հարթակում՝ լսելի դարձնելով աշխատողների խնդիրներն ու առաջարկվող լուծումները, վերականգնվել են աշխատողների խախտված բազմաթիվ իրավունքներ։

 Գալիք տարին արդեն իսկ լի է նոր մարտահրավերներով, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ է մեկտեղել մեր ջանքերը, միասնաբար պայքարելով հանուն աշխատողների հիմնարար իրավունքների և բարօրության։

 Սիրելի՛ բարեկամներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղություն, սեր և ջերմություն բոլորիդ ընտանիքներում։

 
 Հայաստանի արհմիությունների նախագահ               Էլեն Մանասերյան

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ