Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրելի' աշխատողնե'ր, արհմիութենականնե'ր, գործընկերնե'ր,

Շուտով կավարտվի 2025 թվականը։ Տարեվերջյան վերջին ժամերը ևս մեկ անգամ ստիպում են մեզ ետ նայել ու վերագնահատել 365 օրվա ընթացքում մեր անցած ճանապարհը, որոնք լի էին փորձություններով, մարտահրավերներով և իհարկե, ձեռբերումներով։ 2025 թվականն էլ չէր տարբերվում աշխատանքային իրավահարաբերություններում իրավունքների խախտումներով, դրանց վերականգնումներով, սոցիալական գործընկերության բազմաթիվ  թերություններով։
Սա ժամանակ է ևս մեկ անգամ շնորհակալ լինելու Ձեզ բոլորիդ նվիրվածության, համախմբվածության ու ՀԱՄԿ-ի կողքին լինելու համար, որի շնորհիվ մենք կարողանում ենք առաջ շարժվել` հավատարիմ մնալով մեր արժեքներին ու տեսլականին։
Նոր Տարին նոր գաղափարների, նոր հաղթանակների սկիզբ է։ Լիահույս եմ, որ 2026 թվականին ևս միասին կկարողանանք իրագործել մեր ամենահամարձակ նախաձեռնությունները։
Թող Նոր Տարին յուրաքանչյուր ընտանիքին բերի լուսավոր ու ջերմ պահեր, հաջողություն ու փոխադարձ հարգանք։
Շնորհակալ եմ ձեր վստահության ու համատեղ ճանապարհի համար։
Միասին շարունակենք կառուցել արժանապատիվ աշխատանքային հարաբերություններ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ
Էլեն Մանասերյան

Վերջին նորություններ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը

2026 թվականի նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդե…
17/11/2026

Արհմիությունների մասնակցությունը տարածաշրջանային կապակցվածության զարգացման քննարկմանը․ առանցքային է արժանապատիվ աշխատանքով ապահովված տնտեսական առաջընթացը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը մասնակցել է Եվրոպական տնտեսական և ս…
17/11/2026

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ